Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

 

 

320.0113.260713

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        07            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32013290

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

2 հուլիսի 2013 թվականի N 113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 212-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 11-րդ հոդվածի 5-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Գլխավոր վարչության պետի 2012 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդանավի անձնակազմին, ինչպես նաև օդային երթևեկության կառավարման կարգավարներին վկայականների տրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 1999 թվականի հունվարի 12-ի թիվ 5 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 212-Ն հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության և օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչությունների կողմից: Տրված վկայականների վերաբերյալ յուրաքանչյուր վարչությունում վարվում է վկայականների գրանցամատյան, որը ներառում է վկայականների վերաբերյալ տեղեկատվություն:».

2) Հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ավիացիոն մասնագետը վկայական ստանալու, դրա գործողության ժամկետը երկարաձգելու, վկայականի վերականգնման, կրկնօրինակ ստանալու, դրա մեջ համապատասխան որակավորման վերաբերյալ նշումներ ստանալու և վկայականի փոխարինման համար հայտ է ներկայացնում` թռիչքային անձնակազմի համար համաձայն Հավելված 5-ի` Գլխավոր վարչության թռիչքային գործունեության վարչություն, օդային երթևեկության կառավարման կարգավարի համար համաձայն Հավելված 6-ի` Գլխավոր վարչության օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչություն, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետի համար համաձայն Հավելված 7-ի` Գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչություն:».

3) Հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Հայտը և կից փաստաթղթերը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում մուտք լինելուց հետո, ուսումնասիրվում են և հայտատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտնվում է թեստավորման ժամկետների մասին, իսկ դրա մեջ առկա թերությունների դեպքում դրանց մասին գրավոր հայտնվում է հայտատուին, որը դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները: 5-օրյա ժամկետում ներկայացված թերությունների չշտկման դեպքում հայտը Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից համարվում է անվավեր:».

4) Հավելվածի 14-րդ կետում «ԲՈՀ-ի համապատասխան» բառերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման» բառերով.

5) Հավելվածի 15-րդ կետում «ԲՈՀ-ի նախագահի» բառերը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման ղեկավարի» բառերով.

6) Հավելվածի 16-րդ կետում «ԲՈՀ-ի» բառը փոխարինել «համապատասխան ստորաբաժանման» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
02.07.2013
N 113-Ն
Հրաման