040.0835.060813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2013 թվականի N 835-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, ինչպես նաև ստաժը հաշվարկելու կարգը սահմանելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
1) 10-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատավարձի» բառը փոխարինել «աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի (այսուհետ` աշխատավարձ)» բառերով.
2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.
i
«17.1. Դատախազի կենսաթոշակն առանց նրա գրավոր դիմումի վերահաշվարկվում է դատախազի պաշտոնային դրույքաչափը փոխվելու դեպքում` նոր պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն, կամ դատախազի հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում:».
3) 22-րդ կետի`
i
ա. 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը (սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքն ու դրա պատճենը» բառերով,
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) սոցիալական վճար կատարած, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից` եկամտային հարկ վճարած լինելու մասին ծառայության տված տեղեկանքը կամ գործատուի տված տեղեկանքն աշխատավարձի չափի մասին` ըստ տարիների և ամիսների.».
i
4) 26-րդ կետում «սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը (կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը (սոցիալական ապահովության քարտն ու դրա պատճենը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքն ու դրա պատճենը» բառերով.
i
5) 27-րդ կետում «16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ» թվերը փոխարինել «25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ» թվերով:
i
2. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկվում է` հիմք ընդունելով նրա աշխատավարձի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալը: Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ