040.0831.060813
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 օգոստոսի 2013 թվականի N 831-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու, միանվագ դրամական օգնություն տալու կարգն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 341-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի`
i
ա. 4-րդ և 5-րդ կետերում «պաշտոնային դրույքաչափով» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսի չափով» բառերով,
բ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
i
«7.1. Սույն կարգով նշանակված հաշմանդամության կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե փոխվել է հաշմանդամ ճանաչված պաշտոնատար անձի` մինչև հաշմանդամ ճանաչվելն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:»,
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«9. Սույն կարգով նշանակված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի չափը (կենսաթոշակի բաժնեմասը) վերահաշվարկվում է, եթե փոխվել է զոհված պաշտոնատար անձի` մինչև զոհվելն զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Կենսաթոշակի բաժնեմասը վերահաշվարկվում է նաև ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անդամների թիվը փոխվելու դեպքում:»,
դ. 10-րդ կետում «9-15-րդ» թվերը փոխարինել «8-14-րդ» թվերով.
i
2) որոշման N 2 հավելվածի`
i
ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 3-րդ կետի 3-րդ ենթակետում «, սոցիալական ապահովության քարտը և դրանց պատճենները» բառերը փոխարինել «կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,
բ. 3-րդ կետի 4-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտերն ու դրանց պատճենները» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները» բառերով,
գ. 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) զոհված պաշտոնատար անձի` 18 տարին չլրացած եղբոր, քրոջ, թոռան անձնագրերը (16 տարին լրացած չլինելու դեպքում` ծննդյան վկայականները) կամ նույնականացման քարտը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, ինչպես նաև եղբոր, քրոջ, թոռան ծնողներին հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.»,
i
դ. 3-րդ կետի 6-րդ ենթակետում և 4-րդ կետի 2-րդ ենթակետում «սոցիալական ապահովության քարտն ու դրանց պատճենները» բառերը փոխարինել «կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,
ե. 3-րդ կետի 7-րդ և 4-րդ կետի 3-րդ ենթակետերից հանել «և դրա պատճենը» բառերը,
զ. 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ամուսինը` ամուսնության վկայականը, 14 տարին լրացած երեխան` ծննդյան վկայականը.»,
է. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ կետով.
i
«5. Անձը հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն կարող է ներկայացնել սոցիալական ապահովության քարտը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ