040.0321.190599
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 1999 թվականի թիվ 321
ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Էներգակիրների ներկրման նպատակով 1994-1995 թվականների միջպետական փոխկապակցված առաքումների ընթացքում «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայմետաղառ» փակ բաժնետիրական ընկերության, «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության միջև ձևավորված պարտքային պարտավորությունները կատարելու, ընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու, արտադրական կարողությունները գործարկելու, ինչպես նաև ապրանքների արտահանման համար անհրաժեշտ պայմաններ տալու նպատակով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության առաջարկություններն առկա պարտքային պարտավորությունները կարգավորելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշման 10-րդ կետի հանձնարարականների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից ստեղծված էներգահամակարգի դեբիտորական և կրեդիտորական պարտքերն ուսումնասիրվող հանձնաժողովի` 1994-1995 թվականների միջպետական փոխկապակցված առաքումների ընթացքում առաջացած «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության, «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև առանձին պարտքային պարտավորությունների կարգավորման մասին եզրակացությանը (կցվում է):
2. Ազատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (նախկին «Հայկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերություն) 1994 թվականի տնտեսական արդյունքի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման մասին» N 58 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվարկված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեցած 972268,7 հազ. դրամ տնտեսական արդյունաբերության գծով պարտավորությունից (այդ թվում հիմնական գումար` 180887,2 հազ. դրամ, հաշվարկված տույժեր` 791381,5 հազ. դրամ):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`
ա) զիջել (չգանձել) 1994 թվականի ապրիլի 1-ից մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար «Հայկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումն ստուգելիս Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից 1997 թվականի հունիսի 26-ի N 2462 ստուգման ակտով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման ֆոնդին փոխանցված ենթակա 127779 հազ. դրամ գումարը.
i
բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 168 որոշմամբ սահմանված կարգի` Թուրքմենստանի առևտրի և ռեսուրսների նախարարությանը «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքը մարելու նպատակով «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ընդունած և «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանձնած 4345,6 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք ոսկերչական իրերի համար «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքի (վարկի) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ժամկետը նախատեսել 2002 թվականից սկսած ` ելնելով էներգահամակարգի համապատասխան տարիների ֆինանսական հոսքերի կանխատեսումների դրական ֆինանսական հաշվեմնացորդի հնարավորություններից: Նշված վարկի տարեկան դրույքաչափը սահմանել 1 տոկոս:
(3-րդ կետի բ ենթ. փոփ. 18.12.99 թիվ 761 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 15-օրյա ժամկետում` կազմակերպել «Հայկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կրեդիտոր ընկերությունների («Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերություն, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերություն, «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն) պարտքերի վերաձևակերպումը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության և էներգաիրացնող ձեռնարկությունների վրա` ապահովելով պարտքերի մարման վերաբերյալ համապատասխան պայմանագրերի կնքումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 19-ից:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների ՀՀ արդյունաբերության ՀՀ էներգետիկայի
և էկոնոմիկայի և առևտրի նախարար նախարար
նախարար
Է. ՍԱՆԴՈՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Մ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
«--»-----1999թ. «--»-----1999թ. «--»-----1999թ.
-------------- -------------- --------------
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
1994-1995 թվականների միջպետական փոխկապակցված առաքումների
ընթացքում առաջացած «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական
ընկերության, «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության,
«Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության,
«Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության,
«Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ
բաժնետիրական ընկերության, «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական
ընկերության, «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության պարտքային
պարտավորությունների կարգավորման մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի N 551 «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» որոշման 10-րդ կետի հանձնարարականը կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (1998 թվականի փետրվարի 13-ի N 34), Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության (1998 թվականի փետրվարի 13-ի N 16), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության (1998 թվականի փետրվարի 13-ի N 28-ԳՄ) համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) քննության է առել «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Առկոնտրակտ» ՊՓԲԸ, «Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ, «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կրեդիտոր «Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության, «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «ՀԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության միջև պարտքային պարտավորությունները:
ա) «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` «Հայկոնտրակտ» ՊՓԲԸ) փոխհարաբերությունների հստակեցման նպատակով Հանձնաժողովի որոշմամբ իրականացվել է «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության 01.01.1995 թ.-01.01.1997 թ. ֆինանսական գործունեության աուդիտ: Աուդիտը իրականացրել է «Աուկոն» փակ բաժնետիրական ընկերությունը: «Աուկոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավարտել է աուդիտի աշխատանքները և հաշվետվություն է ներկայացրել Հանձնաժողովին:
Հանձնաժողովը ընդունել է ներկայացված հաշվետվությունը:
Հանձնաժողովն արձանագրում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 6-ի «1995 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների (քլիրինգի) մասին N 562 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության «Հայթուրթրեյդ» դուստր ձեռնարկությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության ենթակայությանը:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 6-ի N 562 որոշման` Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության 1994 թվականի դեկտեմբերի 9-ի N 218 և 252-ՄՇ հրամանով ստեղծված հանձնաժողովը կատարել է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունից առ 01.01.1995 թ.-ի դրությամբ թուրքմենական քլիրինգի ենթահաշվի մնացորդների ընդունում-հանձնում «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությանը: կազմել են ընդունման-հանձնման ակտեր (29.12.1994 թ.): 1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ բաժանարար (մուտքի) հաշվեկշիռ չի կազմվել:
«Հայթուրթրեյդ» դուստր ձեռնարկությունը «հայկոնտրակտ» պետական ձեռնարկությունից առանձնանալու ժամանակ (1995 թ. հունվարի 1-ի դրությամբ) ընդունման-հանձնման ակտով «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությանը հանձնված ակտիվների և պասիվների տնտեսական բովանդակությամբ պայմանավորված «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկություն է հանձնված 5.6 մլն. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ վնաս, որի պատճառով «Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ-ում առկա է ֆինանսական ճեղքվածք,
- ընդունման-հանձնման ակտով «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությանն է հանձնվել «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության հանդեպ 5.554 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք կրեդիտորական պարտք, որի մի մասը` 1626,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, մարվել է, իսկ մյուս մասը` 3.928 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, վերաձևակերպվել է «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության վրա,
- հիմնականում այդ վերաձևակերպման արդյունքում 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ «հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքը «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը կազմում է 3.745 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,
բ) 1994-1995 թվականներին Թուրքմենստանից ներկրված բնական գազի պարտքերի փոխադարձ հաշվարկների կարգավորման վերաբերյալ ոսկերչական իրերի առաքման մասով Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև 1996 թվականի մարտի 19-ին ստորագրված արձանագրության համաձայն` 1996-1997 թվականների ընթացքում Թուրքմենստան պետք է առաքվեին ոսկերչական իրեր 6.541.584 Ամն դոլար արժողությամբ: Ոսկերչական իրերի առաքումը Թուրքմենստան պետք է իրականացվեր «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից: «Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ սեփական միջոցների հաշվին առաքվել են 2.195.831 ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկերչական իրեր: 1997 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ոսկերչական իրերի գծով Թուրքմենստանի հանդեպ «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքը կազմել է 4.345.753 Ամն-ի դոլար:
Նկատի ունենալով ընդունման-հանձնման ժամանակ «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությունում ձևավորված ֆինանսական ճեղքվածքը և Թուրքմենստանի հանդեպ պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 1997 թվականի հոկտեմբերին «Երևանի ոսկերչական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունից ստացված և «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ոսկերչական իրերի (4.345.547 ԱՄՆ-ի դոլար) հաշվին «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությունն իրականացրել է ոսկերչական իրերի առաքում Թուրքմենստանի առևտրի և ռեսուրսների նախարարությանը:
«Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության, 1999-2002 թվականների արտադրական ծրագրի և էներգահամակարգի 1999-2001 թվականների ֆինանսական հոսքերի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հանդեպ 4345547 ԱՄՆ-ի դոլարի համարժեք պարտքը մարելու հնարավորություն կունենա մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը.
գ) հանձնաժողովն արձանագրել է «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` «Հայկոնտրակտ» ՊՓԲԸ) դեբիտորական և կրեդիտորական պարտքերը:
«Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության (նախկինում` «Հայկոնտրակտ» ՊՓԲԸ) պարտքը պետական բյուջեին 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմում է.
շահութահարկ-32459.8 հազ. դրամ,
ԱԱՀ-27571.2 հազ. դրամ,
տնտեսական արդյունք-180887 հազ. դրամ,
ԱԱՀ-ի մասով վերադարձման ենթակա գերավճարի գումար-12533.5 հազ. դրամ
ընդամենը-228384.7 հազ. դրամ
տուգանքներ`
ընդամենը-52248.6 հազ. դրամ
տույժեր`
շահութահարկ-194497.8 հազ. դրամ,
ԱԱՀ-91270.0 հազ. դրամ,
տնտեսական արդյունք-791381.5 հազ. դրամ,
ընդամենը-1077149.3 հազ. դրամ
Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման ֆոնդին փոխանցման ենթակա խրախուսման գումարը կազմում է127778.2 հազ. դրամ:
«Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքը կրեդիտորներին կազմում է.
«Հայէլեկտրամեքենա» ՊՓԲԸ - 557790
«Հայքիմմեքենա» ԲԲԸ - 259553
«Հայմետաղառ» ՊՓԲԸ - 114066
«Արմենմոտոր» ՓԲԸ - 730246
ՀԱԷԿ ՓԲԸ - 346177
ընդամենը -2007832 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
-»Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտատիրական պարտքը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ առ 01.03.1998 թ. կազմում է 3745,8 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Հաշվի առնելով.
-»Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական ծանր վիճակի պատճառով «Հայկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հանդեպ դրամական վճարումներով պարտքը մարելու անհնարինությունը,
- էլեկտրաէներգիայի մատակարարմամբ «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության և վերաձևակերպված կրեդիտորների նկատմամբ պարտքերը մարելու «հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության և էլեկտրաէներգիա իրացնող ընկերությունների համաձայնությունը,
- «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության և նրա կրեդիտոր ձեռնարկությունների «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ բռնագանձումներից, հայցեր ներկայացնելուց, սանկցիաներ (տույժեր, տուգանքներ) կիրառելուց ձեռնպահ մնալու և այդ առնչությամբ ձեռնարկությունների (ընկերությունների) կողմից համապատասխան պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պատրաստակամությունը,
կարևորելով.
- էներգահամակարգի ֆինանսական վիճակի բարելավմանը զուգընթաց, խնդրո առարկա փոխհարաբերություններին մասնակից «Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության, «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության, «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակի բարելավումը, այդ ձեռնարկությունների (ընկերությունների) արտադրական կարողությունների գործարկման անհրաժեշտությունը,
- «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Առկոնտրակտ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեությունը Հայաստանի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտադրված արտադրանքի արտահանման ուղղությամբ,
- «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակի բարելավելու համար, Հայաստանի Հանրապետության պետբյուջեի նկատմամբ ընկերության կողմից հարկային պարտավորությունները չկատարելու համար հաշվարկված (արձանագրված), բայց չգանձված տույժերից և տուգանքներից ազատելու նպատակահարմարությունը, որն իր հերթին այդ չափով նպաստելու է «հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ պարտատիրական պահանջի զիջմանը,
1994-1995 թվականներին միջպետական փոխկապակցված առաքումների արդյունքում ոսկերչական իրերի մասով Թուրքմենստանի հանդեպ պարտքը մարելու համար, «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված բյուջետային անտոկոս 4.345 հազ. ԱՄՆ-ի դոլար վարկը 1999-2002 թվականներին ընկերության տնտեսական գործունեությամբ մարելու հնարավորության ընձեռնումը և ֆինանսական ճեղքվածքի մասնակի ծածկումը,
առկա պարտքային պարտավորությունների կարգավորման վերաբերյալ Հանձնաժողովն առաջարկում է.
1. Ազատել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 1994 թվականի տնտեսական արդյունքի գծով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 31-ի N 58 «Հայաստանի Հանրապետության 1994 թվականի միջպետական փոխկապակցված առաքումների իրականացման մասին» որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվարկված Հայաստանի Հանրապետության պետբյուջեի հանդեպ ունեցած 972268.7 հազ. դրամ պարտավորությունից (այդ թվում հիմնական գումար` 180887.2 հազ. դրամ, հաշվարկված տույժեր` 791381.5 հազ. դրամ),
2. «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերությանն ազատել հարկային պարտավորությունները չկատարելու համար հաշվարկված 52248.6 հազ. դրամ տուգանքից, 285767.8 հազ. դրամ տույժերից:
3. Զիջել (չգանձել) 01.04.1994-01.04.1997 թթ ժամանակաշրջանի համար «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության պետբյուջե փոխհարաբերությունները ստուգելիս Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից 1997 թվականի հունիսի 26-ի N 2462 ստուգման ակտով թաքցված հարկերի հայտնաբերման համար հաշվարկված և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության նյութական խրախուսման ֆոնդին փոխանցման ենթակա 127779 հազ. դրամ գումարը,
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված 4345.6 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք բյուջետային անտոկոս վարկի մարման ժամկետ սահմանել 2002 թվականի հուլիսի 1-ը,
5. «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հանդեպ «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության 3745 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ պարտքի մարումը իրականացնել հետևյալ ուրվագծով.
- «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 48 մլն. դրամ, շահութահարկի և ավելացված արժեքի հարկի ապառքները պետական բյուջեի հանդեպ «Առկոնտրակտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մարելու համար,
- «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքի դիմաց վաճառքի սահմանված սակագներով հատուցել մինչև 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի էլեկտրաէներգիայով,
- վերաձևակերպել «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության վրա «ՀԱԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության հանդեպ «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության 346277 ԱՄՆ- դոլար պարտքը,
- վերաձևակերպել «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով էլեկտրաէներգիա իրացնող պետական փակ բաժնետիրական ընկերությունների վրա «Հայէլեկտրամեքենա» պետական փակ բաժնետիրական ընկերության (557790 ԱՄՆ դոլար), «Հայքիմմեքենա» բաց բաժնետիրական ընկերության (259553 ԱՄՆ դոլար), «Հայմետաղառ» պետական փակ բաժնետիրական ընկերության (114066 ԱՄՆ-ի դոլար), «Արմենմոտոր» փակ բաժնետիրական ընկերության (730246-ի ԱՄՆ դոլար) հանդեպ «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքերը (ընդամենը` 1661655 ԱՄՆ-ի դոլար): Պարտքերի մարումն իրականացնել ձեռնարկություններին (ընկերություններին) սեփական կարիքների համար վաճառքի սահմանված սակագներով էլեկտրաէներգիայի մատակարարմամբ,
- վերոհիշյալ վերաձևակերպումներից և վճարումներից հետո զիջել «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության օգտին «Առկոնտրակտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հանդեպ «Հայէներգո» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքի մնացորդը` 1795 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
Հանձնաժողովի համանախագահներ`
Մ. Պետրոսյան ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ա. Սեյրանյան ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
ֆինանսատնտեսագիտական վարչության պետ