(ուժը կորցրել է 08.08.02 թիվ 1315-Ն որոշում)
i
040.0183.270399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 1999 թվական թիվ 183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 545 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 338 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության V բաժնի 17-րդ կետը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը» տողից հետո լրացնել «Երևանի քաղաքապետը» տողով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության II բաժնի 17-րդ կետը «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը» բառերից հետո լրացնել «Երևանի քաղաքապետը» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում`
ա) Ա. Պետրոսյանի, Գ. Նանագուլյանի, Ս. Աբրահամյանի, Վ. Խաչատրյանի, Հ. Քոչինյանի փոխարեն ընդգրկել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանին, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Հ. Գևորգյանին, Սյունիքի մարզպետ Ռ. Նավասարդյանին, Լոռու մարզպետ Հ. Քոչինյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյանին ու Երևանի քաղաքապետ Ս. Աբրահամյանին.
գ) «Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար» տողում «ՀՀ էներգետիկայի նախարար» բառերը փոխարինել «ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար» բառերով.
դ) «Ա. Սաֆարյան - «Հրազդանմեքենա» ՓԲԸ-ի նախագահ» տողում «Հրազդանմեքենա» ՓԲԸ-ի նախագահ» բառերը փոխարինել «Հայկաբել» ԲԲԸ-ի նախագահ» բառերով.
ե) նշված խորհրդի կազմից հանել Գ. Պողպատյանին և Ա. Գոմցյանին: