Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵ ...

 

 

110.0236.170512

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        05            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012219

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

2 ապրիլի 2012 թվականի թիվ 236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1047-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. մայիսի 12-ի «Նախնական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և ուսումնամեթոդական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ստեղծվող ոլորտային հանձնաժողովների կազմը ըստ մասնագիտական խմբերի հաստատելու մասին» N 445-Ա/Ք հրամանով հաստատված ոլորտային հանձնաժողովի փորձագիտական եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1047-Ն հրամանով հաստատված միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության պետական կրթական չափորոշչի փոփոխությունները և լրացումները.

1) 1-ին գլխի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության համապատասխան հիմնական կրթական ծրագիրն ավարտած, պետական ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտին շնորհվում են հետևյալ որակավորումները.

ա. ֆիզկուլտուրայի ուսուցիչ

բ. մարզիչ:»:

2) 2-րդ գլխի 7-րդ կետը լրացնել «4) մարզիչներ:» նոր ենթակետով:

i

3) 6-րդ գլխի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Միջին մասնագիտական կրթության 0307 «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտության` շնորհվող որակավորումներին համապատասխան հիմնական կրթական ծրագիրն իրականացվում է ըստ աղյուսակ 3-ա-ում և աղյուսակ 3-բ-ում բերված օրինակելի ուսումնական պլանի:»:

i

4) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը, հիգիենիկ պահանջները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար` «Ընտրած մարզաձևում մարզադահլիճի կահավորումը եվ հիգիենիկ պահանջները»:

5) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-017 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 20 ժամ» բառերով:

6) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-018 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 66 ժամ» բառերով:

7) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-019 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 64 ժամ» բառերով:

8) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-020 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 36 ժամ» բառերով:

9) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-021 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 64 ժամ» բառերով:

10) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի անվանումը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մոդուլի անվանումը «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները և մանկավարժական կատարելագործումը»; «Մարզիչ» որակավորման համար` «Ընտրած մարզաձևում մրցակցային գործունեության առանձնահատկությունները»:

11) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-022 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «72 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 56 ժամ» բառերով:

12) Աղյուսակ 2-ում ՖՈՒՄ-4-09-040 մոդուլի «Մոդուլի տևողությունը» տողը «54 ժամ» բառերից հետո լրացնել «մարզիչ» որակավորման համար` 26 ժամ» բառերով:

13) Աղյուսակ 2-ը լրացնել հետևյալ նոր մոդուլներով.

 

._____________________________________________________________________.

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐԶՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ»                     |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-041                                    |

|___|_______________|_________________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակը ուսանողին սպորտի տեսության, նրա  |

|   |               |կառուցվածքի, սոցիալական ֆունկցիաների, ինչպես նաև |

|   |               |սպորտային մրցումների էության և  մրցակցային       |

|   |               |գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ |

|   |               |որոշակի տեսական գիտելիքներ տալն է:               |

|___|_______________|_________________________________________________|

|3. |Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|4. |Մուտքային      |Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է    |

|   |պահանջները     |ուսումնասիրել ՖՈՒՄ-4-09-015 «Ֆիզիկական           |

|   |               |դաստիարակության պարապմունքի ձևերը»  և            |

|   |               |ՖՈՒՄ-4-09-022 «Ընտրած մարզաձևում  մրցակցային     |

|   |               |գործունեության առանձնահատկությունները» մոդուլները|

|___|_______________|_________________________________________________|

|5. |Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է                   |

|___|_______________|_________________________________________________|

|6. |ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտի տեսության առարկան և  հիմնական |

|   |արդյունք 1     |հասկացությունները                                |

|___|_______________|_________________________________________________|

|7. |Կատարման       |1) ճիշտ է բնութագրում սպորտի տեսության առարկան,  |

|   |չափանիշներ     |կիրառման անհրաժեշտությունը,                      |

|   |               |2) ճիշտ է բացատրում սպորտի տեսության հիմնական    |

|   |               |հասկացությունները,                               |

|   |               |3) ճիշտ է մեկնաբանում սպորտային շարժման, նրա     |

|   |               |կազմակերպման էական կողմերը, սպորտի սոցիալական    |

|   |               |գործառույթները:                                  |

|___|_______________|_________________________________________________|

|8. |ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտային մրցումների համակարգը,      |

|   |արդյունք 2     |մարզիկների մրցակցական գործունեությունը           |

|___|_______________|_________________________________________________|

|9. |Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում սպորտային մրցումների      |

|   |չափանիշներ     |համակարգը և  դերը,                               |

|   |               |2) ճիշտ է ներկայացնում մրցումների արդյունքի      |

|   |               |որոշման կարգը,                                   |

|   |               |3) ճիշտ է նկարագրում մրցումների անցկացման        |

|   |               |պայմանները,                                      |

|   |               |4) ճիշտ է ներկայացնում մրցումների ձևերը,         |

|   |               |5) ճիշտ է մեկնաբանում մրցակցական գործունեության  |

|   |               |առանձնահատկությունները:                          |

|___|_______________|_________________________________________________|

|10.|ՈՒսումնառության|Ներկայացնել սպորտային մարզման համակարգը          |

|   |արդյունք 3     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|11.|Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում սպորտային մարզման նպատակը,|

|   |չափանիշներ     |խնդիրները, միջոցներն ու մեթոդները,               |

|   |               |օրինաչափությունները,                             |

|   |               |2) մարզիկի ֆիզիկական պատրաստության վիճակը ճիշտ է |

|   |               |գնահատում,                                       |

|   |               |3) ճիշտ է գնահատում մարզիկի շարժողական, ուժային  |

|   |               |և  արագային ընդունակությունները,                 |

|   |               |4) ճիշտ է կիրառում մարզիկի կոորդինացիոն          |

|   |               |ընդունակությունների մշակման մեթոդիկան,           |

|   |               |5) ճիշտ է կիրառում մարզման գործընթացի կառուցվածքի|

|   |               |տարրերը,                                         |

|   |               |6) ճիշտ է ընտրում մարզման կառուցման մեթոդիկան,   |

|   |               |7) ճիշտ է պլանավորում մարզման ընթացքը:           |

|_____________________________________________________________________|

|        ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԵՐՍՄԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»             |

|_____________________________________________________________________|

|12.|Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-042                                    |

|___|_______________|_________________________________________________|

|13.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողին անհրաժեշտ գիտելիքներ |

|   |               |տալ մերսման մասին, ձևավորել  մերսման համապատասխան|

|   |               |ձևերը,  մեթոդներն ու տեսակները ընտրելու և        |

|   |               |կիրառելու կարողություն: Մոդուլը յուրացնելուց հետո|

|   |               |ուսանողը կարողանալու է հիմնավորել մարզական       |

|   |               |մերսման դերը և  ազդեցությունը օրգանիզմի վրա,     |

|   |               |օգտագործել մերսման ֆիզիկական և  տեխնիկական       |

|   |               |միջոցները, կատարել ինքնամերսում:                 |

|___|_______________|_________________________________________________|

|14.|Մոդուլի        |52 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|15.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է    |

|   |պահանջները     |ուսումնասիրել ԱԱՕ-3-08-001 «Անվտանգություն և     |

|   |               |առաջին օգնություն», ՖՈՒՄ-4-09-004 «Սիրտանոթային  |

|   |               |և  նյարդային համակարգի անատոմիական               |

|   |               |առանձնահատկությունները» և  ՖՈՒՄ-4-09-005         |

|   |               |«Ընդհանուր և  մարզական հիգիենա» մոդուլները       |

|___|_______________|_________________________________________________|

|16.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է                   |

|___|_______________|_________________________________________________|

|17.|ՈՒսումնառության|Ներկայացնել մերսման զարգացման պատմությունը,      |

|   |արդյունք 1     |տեսակները և  մեթոդները                           |

|___|_______________|_________________________________________________|

|18.|Կատարման       |1) ճիշտ է բացատրում մերսման նշանակությունը,      |

|   |չափանիշներ     |անհրաժեշտությունը մարզիկների համար,              |

|   |               |2) ճիշտ է ներկայացնում մերսման զարգացման փուլերը |

|   |               |և  այդ բնագավառում գիտական նվաճումների կիրառումը,|

|   |               |3) ճիշտ է ներկայացնում մերսման տեսակները,        |

|   |               |4) ճիշտ է ներկայացնում մերսման մեթոդները:        |

|___|_______________|_________________________________________________|

|19.|ՈՒսումնառության|Ներկայացնել մերսման ազդեցությունը տարբեր         |

|   |արդյունք 2     |օրգան համակարգերի վրա, մերսման ցուցումներն ու    |

|   |               |հակացուցումները                                  |

|___|_______________|_________________________________________________|

|20.|Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում մերսման ազդեցությունը     |

|   |չափանիշներ     |տարբեր օրգան-համակարգերի վրա,                    |

|   |               |2) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի           |

|   |               |ցուցումները,                                     |

|   |               |3) ճիշտ է բացատրում մերսման գործընթացի           |

|   |               |հակացուցումները,                                 |

|   |               |4) ըստ իրավիճակի ճիշտ է ընտրում կիրառվող         |

|   |               |քսուքները և  համանման միջոցները,                 |

|   |               |5) ճիշտ է ընտրում մերսման դիրքը,                 |

|   |               |6) ճիշտ է ընտրում ձեռքերի դիրքը և  շարժումները:  |

|___|_______________|_________________________________________________|

|21.|ՈՒսումնառության|Կատարել մերսման գործողություններ                 |

|   |արդյունք 3     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|22.|Կատարման       |1) մերսողի պարտականությունները ճիշտ է            |

|   |չափանիշներ     |ներկայացնում,                                    |

|   |               |2) ճիշտ է կատարում ինքնամերսում,                 |

|   |               |3) ճիշտ է կատարում մերսման գործողություններ,     |

|   |               |4) ճիշտ է ներկայացնում մերսման իրականացման տեղին |

|   |               |ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները,         |

|   |               |5) կազմում է անհրաժեշտ փաստաթղթեր                |

|_____________________________________________________________________|

|         ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԶԱԿԱՆ ՏԵՐՄԻՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»              |

|_____________________________________________________________________|

|23.|Մոդուլի դասիչը |ՖՈՒՄ-5-11-043                                    |

|___|_______________|_________________________________________________|

|24.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել  մարզական|

|   |               |տերմինաբանության ճիշտ կիրառման ունակություններ:  |

|___|_______________|_________________________________________________|

|25.|Մոդուլի        |36 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|26.|Մուտքային      |Այս մոդուլի յուրացման համար նախնական մասնագիտական|

|   |պահանջները     |գիտելիքներ պետք չեն:                             |

|___|_______________|_________________________________________________|

|27.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է                   |

|___|_______________|_________________________________________________|

|28.|ՈՒսումնառության|Ներկայացնել ՀՀ լեզվական քաղաքականության իրավական |

|   |արդյունք 1     |նորմերի պահանջները                               |

|___|_______________|_________________________________________________|

|29.|Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում լեզվական քաղաքականության  |

|   |չափանիշներ     |վերաբերյալ ՀՀ օրենքները և  գերատեսչական նորմատիվ |

|   |               |ակտերը,                                          |

|   |               |2) ճիշտ է մեկնաբանում իրավական ակտերի դրույթների |

|   |               |կիրառման կարևորությունը:                         |

|___|_______________|_________________________________________________|

|30.|ՈՒսումնառության|Կիրառել մարզական տերմինները                      |

|   |արդյունք 2     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|31.| Կատարման      |1) մարզական տերմինների նշանակությունը ճիշտ է     |

|   |չափանիշներ     |բացատրում,                                       |

|   |               |2) մարզական տերմիններն ըստ իրավիճակների ճիշտ է   |

|   |               |կիրառում,                                        |

|   |               |3) գրագետ կազմում է գրավոր մարզական տեքստեր:     |

._____________________________________________________________________.

 

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասն գիտական կրթության և իրավաբանական վարչություններին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
02.04.2012
N 236-Ն
Հրաման