Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0065.120312

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»        03            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60012143

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մարտի 2012 թվականի N 65-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

i

1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Էլեկտրական ցանցին պարզեցված միացում - նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացում, երբ միացման համար նախատեսված է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշմամբ հաստատված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում նախագծային փաստաթղթերի կազմում.».

2) Կանոնների 13.4 և 13.5 կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«13.4 Դիմումն ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ պարզեցված միացման դեպքում, և 45 օրը` էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

3) 60 օրը` էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 75 օրը` էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:

13.5 Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման պայմանագրի կնքման օրվանից մինչև Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել`

1) 10 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում, և 25 աշխատանքային օրը` էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

2) էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ`

ա. 10 աշխատանքային օրը` մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ պարզեցված միացման դեպքում,

բ. 45 օրը` մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ միացման մնացած բոլոր դեպքերում,

գ. 90 օրը` 30 կՎԱ-ից բարձր միացման դեպքերում,

3) 120 օրը` էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում,

4) 270 օրը` էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
07.03.2012
N 65-Ն
Որոշում