603.0005.140312
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 03 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 փետրվարի 2012 թվականի թիվ 05-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի բ) ենթակետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Աշխատակազմի հաշվապահական հաշվառման բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել ներքին աուդիտի վարչության և հաշվապահական հաշվառման բաժնի:
2. Որոշմամբ հաստատված հավելված 1-ի
i
1) 29-րդ կետում «(մարզային գործակալությունները)» բառերը փոխարինել «(Երևան քաղաքի և մարզային գործակալությունները)» բառերով,
i
2) 32-րդ կետում «օրենքով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «Երևան քաղաքի և» բառերը,
i
3) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»,
i
4) 48-րդ կետի ե) ենթակետում հանել «հրահանգներ, կարգադրություններ և» բառերը:
i
5) 52-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
i
3. Որոշմամբ հաստատված հավելված 2-ի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
«3. Ներքին աուդիտի վարչություն»: