Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0321.260312

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2012 թվականի N 321-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1793-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնած` ստորև նշված տարածքներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`

1) Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 100 հասցեում գտնվող` N 94 դպրոցի 1-ին հարկի 441.7 քառակուսի մետր տարածքը.

2) Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 56 հասցեում գտնվող` N 1 դպրոցի 1-ին հարկի 351,8 քառակուսի մետր տարածքը.

3) Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող` N 5 դպրոցի 1-ին հարկի 453.8 քառակուսի մետր տարածքը.

4) Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի 3 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի 370.2 քառակուսի մետր տարածքը:

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.05.12 թիվ 704-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 24.05.12 թիվ 704-Ն, 27.09.12 թիվ 1456-Ն որոշումներ)

2. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնած` Արմավիրի մարզի Բաղրամյան (Բաղրամյանի շրջան) գյուղի Բաղրամյան 1 հասցեում գտնվող` շենքի 1-ին հարկի 115.14 և 2-րդ հարկի 439.76 քառակուսի մետր տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1793-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ, իսկ հավելվածը լրացնել նոր` 5.1-ին կետով.

 

«.____________________________________________________________________.

|5.  |Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 2)    |   1  |   45,401,000|

|____|__________________________________________|______|_____________|

|5.1.|Բաղրամյանի վարչական շենք (Բաղրամյան 1)    |   1  |   34,405,000|

.____________________________________________________________________.

«:

 

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Երևանի քաղաքապետի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի և Տավուշի մարզպետների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.05.12 թիվ 704-Ն որոշում)

i

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

 

ա0ր

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.03.2012
N 321-Ն
Որոշում