102.0203.071211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«07» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211517
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 203-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 319-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հիմնադրամների կողմից հրապարակվող և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության ձևը, լրացման կարգը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 319-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հրամանով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 1-ի.
i
2) Հրամանով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 2-ի.
i
3) Հրամանով հաստատված հավելված 3-ի 3-րդ կետի «իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» բառերը փոխարինել «օրինականության վերահսկողության տեսչության» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 1-ի
N 203-Ն հրամանի
«Հավելված N 1
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի «__» ______ 20 թ.
որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«_______________________________________»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի լրիվ անվանումը`
_____________________________________________________________________.
1.1. Գրանցման համարը` | 1.2. գրանցման ամսաթիվը` |
1.3. Գտնվելու վայրը` | |
1.4. Հեռ.| 1.5. Բջջ. 1.6. Կայք 1.7. Էլ.փոստ |
.___________________________________________________________.
2. Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը`
_____________________________________________________________________.
Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված |
օգնության չափը (դրամային արտահայտությամբ) |
3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները`
_____________________________________________________________________.
Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված |
օգնության չափը (դրամային արտահայտությամբ) |
4. Աշխատակազմը`
_____________________________________________________________________.
Անուն, ազգանուն, հիմնադրամի միջոցներից օգտվելու ձևը, ստացված |
օգնության չափը (դրամային արտահայտությամբ) |
5. Իրականացված ծրագրերը`
_____________________________________________________________________.
Ծրագրի անվանումը, ծախսված գումարը |
_____________________________________________________________________.
6. Ֆինանսական աղբյուրները` |
Անունը (անվանումը), ծրագրի անվանումը, չափը |
7. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր | ՀՀ դրամ |
չափը` | ___________ |
| |
7.1. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված | |
ծախսերը չափը` | |
8. Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի
_____________________________________________________________________.
անուն ազգանունը| |
(անվանումը): | |
9. Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը (թերթերի քանակը) թերթից
10. Հիմնադրամի տնօրեն 10.1. Անուն ազգանուն
11. Գլխավոր հաշվապահ 11.1. Անուն ազգանուն»
Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 1-ի
N 203-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ արդարադատության նախարարի
2009 թվականի դեկտեմբերի 22-ի
N 319-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տեղեկությունները հաշվետվության մեջ պարտադիր է ընդգրկել, եթե այդ կետերում նշված անձինք հաշվետու ժամանակաշրջանում օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:
2. Հաշվետվության 9-րդ կետում նշված եզրակացությունը պարտադիր կցվում է հաշվետվությանը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:
3. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա հաշվետվության 1,7-րդ կետը պետք է բովանդակի այդ մասին նշում:
4. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին, 1.1-ից 1.7-րդ կետերում նշված տեղեկությունները և տեղեկություն այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
5. Հաշվետվությունը պետք է ստորագրվի հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և նշում պարունակի Հաշվետվությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված լինելու մասին ներառյալ` համապատասխան որոշման ամսաթիվը:
6. Հաշվետվությունը համարվում է թերություններով կազմված կամ թերի, եթե այն չի բովանդակում Հավելված N 1-ի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ այն բովանդակում է ակնհայտ հակասություններ»: