113.1250.221111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11311494
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 հոկտեմբերի 2011 թվականի N 1250-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1050-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգն առավել արդյունավետ դարձնելու և քննությունների ընթացքը կանոնակարգելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քննիչի պաշտոնում նշանակվելու համար քննություններ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 1050-Ն հրամանում`
1) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Քննություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բացառությամբ սույն կարգի 73-րդ կետով նախատեսված դեպքի:»,
2) 69-րդ և 70-րդ կետերում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:
i
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանին`
ստանձնել հրամանի կատարման վերահսկողությունը: