118.0709.011111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11811468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 709-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 346-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1 կետի պահանջը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի «Հանձնման-ընդունման ակտի ձևը և դրա լրացման պահանջները հաստատելու մասին» թիվ 346-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
i
1) Հրամանով հաստատված հավելված N 1-ի աղյուսակի «Մեկ միավորի համար տրամադրվող սուբսիդիայի չափը (դրամ)» սյունակի «5=3-4» թվերը փոխարինել «5<=3-4»>=3-4»>
i
2) Հրամանով հաստատված հավելված N 2-ի աղյուսակի «Մեկ միավորի համար տրամադրվող սուբսիդիայի չափը (դրամ)» սյունակի «5=3-4» թվերը փոխարինել «5<=3-4»>=3-4»>
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: