600.0476.011111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011471
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2011 թվականի N 476-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 5-ի «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 593-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«3) ստորգետնյա ինժեներական կառույցները (դիտահորեր, խողովակներ) տեղային քարտեզի վրա կամ գծապատկերի տեսքով` ներառելով տեղեկատվությունը ներկայացնելու պահին երկու մոտակա դիտահորերի հասցեների միջև խողովակների ազատ թողունակությունը` տոկոսային արտահայտությամբ:».
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
i
«4. Գերիշխող օպերատորները պարտավոր են անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի պահանջով 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել երկու վայրերի միջև ընկած ստորգետնյա ինժեներական կառույցների (դիտահորեր, խողովակներ) ուղեգծի վերաբերյալ տեղեկատվություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: