124.2023.120811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12411384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
2 օգոստոսի 2011 թվականի N 2023-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 498-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 808-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՈՒժը կորցրած ճանաչել`
i
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի մարտի 16-ի «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի մարտի 3-ի N 01/15 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 498-Ն հրամանը,
i
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2009 թվականի ապրիլի 3-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի հունիսի 7-ի N 02/787 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն հրամանը: