040.0894.070711
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 894-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի`
i
ա. 2-րդ կետում «(այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «(այսուհետ` լիազոր մարմին)» բառերով,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք` 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում:»,
ե. 6-րդ, 10-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
i
զ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն:»,
է. 9-րդ կետից հանել «Ընդերքօգտագործողների» բառը,
i
ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:»,
թ. ամբողջ տեքստում «Նախարարություն» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լիազոր մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանքի ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի հունիսի 30-ի
N 894-Ն որոշման
«Ձև
ՏԵՂԵԿԱՆՔ N ____________
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդերքօգտագործման իրավունքը տալու _________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը և համարը)
____________________________________________________________________
Ընդերքօգտագործողի __________________________________________________
(լրիվ անվանումը, անունը, ազգանունը)
._____________________________________________________________________.
|NN |Պետական |Ամսա-|ՈՒսումնասիրվող |Աշխատանքի|Աշխատանքների |Ծանոթա- |
|ը/կ|գրանցման |թիվը |տեղամասի (և |տեսակը |կատարման |գրություն|
| |համարը | |օգտակար | |_____________| |
| | | |հանածոյի) | |սկիզբը|ավարտը| |
| | | |անվանումը և | | | | |
| | | |գտնվելու վայրը | | | | |
|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|
|___|_________|_____|_______________|_________|______|______|_________|
._____________________________________________________________________.
Տեղեկանքը տրվել է _________________________ 20 թ.
(օրը, ամիսը, ամսաթիվը)
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի
տնօրեն _________________ _____________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.»: