040.0563.110511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2011 թվականի N 563-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 669-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության կարգը սահմանելու մասին» N 669-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման արդյունքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում` սկզբնական երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ փաստագրությունը, դրանց ամփոփման և վերլուծության մասին տվյալները, ինչպես նաև լեռնային ապարների նմուշները, հորատահանուկը (կեռնը), շերտային հեղուկը, պահպանվում է`
ա) լիազորված մարմնի կողմից` պետական միջոցների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում,
բ) ընդերքօգտագործողի կողմից` ընդերքօգտագործողների ներդրումների հաշվին աշխատանքների իրականացման դեպքում, որոնք հանձնվում են լիազորված մարմնին և ի պահ են տրվում ընդերքօգտագործողին` լիազորված մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված ընդերքօգտագործման մասին պայմանագրով սահմանված ժամկետով և պայմաններով:».
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիազորված մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերի հանձնման դեպքում տալիս է դրանց ընդունման մասին տեղեկանք:».
3) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-ԻՆ