106.0038.210311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10611140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 մարտի 2011 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 28-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկը հաստատելու մասին» N 28-Ն հրամանի հավելվածի`
1. «Ցորեն» բաժնում`
i
1) «Անի» տողից հետո լրացնել «Արայ» և «Արմիկ» տողերը,
2) «ՍՆ-64 (ԱԹԳ-3516) (SN-64)» տողից հետո լրացնել «Վան» տողը.
2. «Գարի» բաժնում` «Նուտանս տեղական» տողից հետո լրացնել «Պրիազովսկի 9» և «Ռատնիկ» տողերը.
3. «Եգիպտացորեն» բաժնում` «Բորա F1» տողից հետո լրացնել «ԵՍ Պարոլի F1» տողը.
4. «Սոյա» բաժնում` «Վաղարշապատի 1» տողից առաջ լրացնել «Ամֆոր» տողը.
5. «Արևածաղիկ» բաժնում` «Գիգանտ 549» տողից հետո լրացնել «ԵՍ Վենիցիա F1» տողը.
6. «Կարտոֆիլ» բաժնում`
1) «Բերբեր» տողից հետո լրացնել «Գալա» տողը,
2) «Կուռաժ» տողից հետո լրացնել «Հուսար» տողը,
3) «Ջելլի» տողից հետո լրացնել «Ռեդ Սկառլետ» տողը,
4) «Ֆինկա» տողից հետո լրացնել «Ֆոնտանե» տողը.
7. «Պոմիդոր» բաժնում`
1) «Էրա» տողից հետո լրացնել «Ժաննա» տողը,
2) «Մայա» տողից հետո լրացնել «Մաունտին Սպրինգ F1» տողը,
3) «Յագուի» տողից հետո լրացնել «Նարեկ» տողը.
8. «Սմբուկ» բաժնում` «Հայկական վաղահաս» տողից հետո լրացնել «Մինի միս» տողը.
9. «Տաքդեղ քաղցր» բաժնում` «Զմրուխտ» տողից հետո լրացնել «Էմիլի» տողը.
10. «Տաքդեղ կծու» բաժնում` «Զսպանակ» տողից հետո լրացնել «Կոն» տողը.
11. «Վարունգ» բաժնում`
1) «Նիլ» տողից հետո լրացնել «Պասալինո F1» տողը,
2) «Սիս» տողից հետո` «Սուպերինա F1» և «Սուպրեմո F1» տողերը,
3) «Վլասսթար» տողից հետո` «Տրիստան F1» տողը.
12. «Գլուխ կաղամբ» բաժնում`
1) «Կովերնո» տողից հետո լրացնել «Կուիզեռ F1» տողը,
2) «Սասուն» տողից հետո լրացնել «Սարմաշ F1» տողը.
13. «Սեղանի գազար» բաժնում` «Ալմարո» տողից հետո լրացնել «Դորդոնե» տողը.
14. «Բողկ ամսական» բաժնում` «Դունգանսկի 12/8» տողից հետո լրացնել «Կասպար» տողը.
15. «Դդմիկ» բաժնում` «Աննա» տողից հետո լրացնել «Արալ F1» տողը.
16. «Խաղող» բաժնում`
1) «Շենին» տողից հետո լրացնել «Որոտան» տողը,
2) «Վանի» տողից հետո լրացնել «Վերնաշեն» տողը:
@