Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ...

 

 

106.0247.281210

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        12            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10610506

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

13 դեկտեմբերի 2010 թվականի N 247-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 191-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի օգոստոսի 23-ի «Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկը հաստատելու մասին» N 191-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) հրամանի նախաբանում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով.

i

2) հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

«Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 13-ի

N 247-Ն հրամանի

 

«Հավելված

ՀՀ գյուղատնտեսության նախարարի

2007 թվականի օգոստոսի 23-ի

N 191-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

 

._______________________________________________________________.

| Ծածկագիրը |                 Անվանումը                         |

|___________|___________________________________________________|

|     1     |                        2                          |

|___________|___________________________________________________|

|0601       |1. Գյուղատնտեսական, անտառային և  գեղազարդային      |

|           |մշակաբույսերի սերմեր և  տնկանյութ, սոխուկներ,      |

|           |պալարներ, արմատապալարներ, կտրոններ, անդալիսներ,    |

|           |սածիլներ                                           |

|0602       |ծառեր ու թփեր (անտառային, պտղատու, գեղազարդային    |

|           |և  այլն) տնկիներ, սածիլներ, բույսերի կենդանի       |

|           |արմատներ, առանց արմատի տնկիներ, պատվաստացուներ,    |

|           |ճյուղեր, բեղիկներ և  ընձյուղներ, սնկամարմիններ     |

|           |(միցելիաներ) սուբստրատում, այդ թվում` հողով և      |

|           |բուսական նյութերով                                 |

|0603       |թարմ, չոր կտրած ծաղիկներ և  կոկոններ, տերևներ,     |

|           |ճյուղեր և  բույսի այլ մասեր առանց ծաղիկների և      |

|           |կոկոնների                                          |

|0604       |ծառերի, թփերի կտրտված ճյուղեր տերևներով,           |

|           |ծաղիկներով և  կոկոններով, խոտեր, մամուռներ և       |

|           |քարաքոսեր, բնական եղևնիներ  (սղոցած)               |

|0701 10 000|սերմացու կարտոֆիլ                                  |

|0703 10 110|սերմացու գլուխ սոխ                                 |

|0713 10 100|սերմացու ոլոռ                                      |

|0713 20 000|սերմացու սիսեռ                                     |

|0713 33 100|սերմացու լոբի                                      |

|0713 40 000|սերմացու ոսպ                                       |

|0713 50 000|սերմացու կերային լոբի և  այլ ընդեղեններ            |

|1001 90 910|սերմացու ցորեն                                     |

|1003 00100 |սերմացու գարի                                      |

|1004 00 000|սերմացու վարսակ                                    |

|1005 10    |սերմացու եգիպտացորեն                               |

|1006 10 100|սերմացու բրինձ                                     |

|1007 00 100|սերմացու սորգո                                     |

|1201 00 100|սերմացու սոյա                                      |

|1202 10 100|սերմացու գետնընկույզ                               |

|1204 00 100|սերմացու վուշ (կտավատ)                             |

|1205 10 100|սերմացու կանճրակ (հլածուկ)                         |

|1206 00 100|սերմացու արևածաղիկ                                 |

|1207       |սերմեր և  պտուղներ յուղատու այլ մշակաբույսերի      |

|1209       |այլ սերմեր (ճակնդեղի, առվույտի, երեքնուկի,         |

|           |շյուղախոտի, մարգագետնային դաշտավլուկի,             |

|           |ոլոռնախոտի, մարգագետնային սիզախոտի,                |

|           |բանջարանոցային մշակաբույսերի և  անտառային          |

|           |ծառատեսակների)                                     |

|_______________________________________________________________|

|     2. Թարմ և  չոր պտուղներ ու բանջարեղեններ                  |

|_______________________________________________________________|

|0701       |կարտոֆիլ                                           |

|0702 00 000|լոլիկ                                              |

|0703 10    |գլուխ սոխ, սոխ-շալոտ, սոխ-պրաս                     |

|0703 20 000|սխտոր                                              |

|0703 90 000|սոխանման այլ բանջարեղեններ                         |

|0704 90 100|գլուխ կաղամբ, կոլրաբի և  այլն                      |

|0704 10 000|ծաղկակաղամբ                                        |

|0705 11 000|սալաթ, կաթնուկ                                     |

|0706 10 000|գազար, շաղգամ, բողկ                                |

|0706       |սեղանի ճակնդեղ                                     |

|0707 00 050|վարունգ                                            |

|0708       |ընդավոր բանջարեղեններ                              |

|0709       |այլ թարմ բանջարեղեններ (ծնեբեկ, սմբուկ, սնկեր և    |

|           |գետնասնկեր տաքդեղ, մասուր, քաղցր եգիպտացորեն`      |

|           |կողրերով կամ հատիկներով, դդում, դդմիկ, ձիթապտուղ,  |

|           |խորոմսամիթ, կապար, թրթնջուկ և  այլն)               |

|0712       |չորացած այլ բանջարեղեններ                          |

|0802       |ընկույզներ (նուշ, անտառային, հունական,             |

|           |շագանակներ, գետնանուշեր)                           |

|0803 00    |բանաններ                                           |

|0804       |խուրմաներ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուավա,     |

|           |մանգո                                              |

|0805       |ցիտրուսային պտուղներ                               |

|0806       |խաղող                                              |

|0807       |սեխ, ձմերուկ, պապայա                               |

|0808       |խնձոր, տանձ և  սերկևիլ                             |

|0809       |ծիրան, բալ, կեռաս, դեղձ, սալոր                     |

|0810       |այլ պտուղներ (գետնամորի, ազնվամորի),               |

|0810 20    |մոշ, հաղարջ, կոկռոշ, կիվի, լոռամրգի և  այլն        |

|0813       |չորացած պտուղներ` ծիրան, սև  սալոր, խնձոր, դեղձ,   |

|           |տանձ, ընկույզ, կամ չոր պտուղների խառնուրդ          |

|1212 91    |շաքարի ճակնդեղ                                     |

|_______________________________________________________________|

| 3. Պարենային, ֆուրաժային և  տեխնիկական հացահատիկ, կոպրա, սոլոդ|

|  (գարեջրի ածիկ), դեղագործական և  բուսական հումք ու բուսական   |

|                   ծագում ունեցող այլ մթերք                    |

|_______________________________________________________________|

|1001       |ցորեն                                              |

|1002 00 000|տարեկան (աշորա)                                    |

|1003 00    |գարի                                               |

|1004 00 000|վարսակ                                             |

|1005       |եգիպտացորեն                                        |

|1006       |բրինձ                                              |

|1006 30    |կեղևահանված  բրինձ                                 |

|1007 00    |հատիկային սորգո                                    |

|1008       |հնդկացորեն և  այլ հացահատիկներ                     |

|1107       |գարեջրի ածիկ                                       |

|1201 00    |սոյա                                               |

|1203 00 000|ալյուր և  քուսպ` ստացված յուղատու մշակաբույսերի     |

|           |սերմերից և  պտուղներից                             |

|1211       |բույսերը, դրանց առանձին մասերը, ներառյալ սերմերը   |

|           |և  պտուղները, որոնք օգտագործվում են                |

|           |պարֆյումերիայում, դեղագործական, ինսեկտիցիդ,        |

|           |ֆունգիցիդ նպատակներով (թարմ կամ չոր եղջերենու      |

|           |ծառի ունդեր, ծովային և  այլ ջրիմուռներ, պտուղների  |

|           |կորիզներ, բուսական ծագում ունեցող այլ մթերք)       |

|2302       |թեփ, մաղվածքներ և  այլ մնացորդներ, ինչպես նաև      |

|           |հացահատիկային և  ընդավոր մշակաբույսերի աղալուց     |

|           |հետո ստացված թափոններ                              |

|2304 00 000|քուսպ և  կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են    |

|           |սոյայի յուղի լուծազատումից                         |

|2306       |քուսպ և  կարծր այլ մնացորդներ, որոնք ստացվել են    |

|           |վուշի, արևածաղկի  սերմերի, կոկոսյան ընկույզի կամ   |

|           |կեղևի,  բամբակի, քունջութի և  ձիթապտղի սերմերի     |

|           |լուծազատումից                                      |

|_______________________________________________________________|

| 4. Ալյուր, ձավար, սուրճի հատիկ, կակաոյի ունդեր, ծխախոտի հումք |

|                   և  համեմունքներ                             |

|_______________________________________________________________|

|           |                                                   |

|0901       |սուրճ                                              |

|0902       |թեյ                                                |

|0904       |տաքդեղ, չորացած, ջարդած կամ աղացած                 |

|0910       |իմբիր, քրքում, ուրց, դափնետերև  և  այլ             |

|           |համեմունքներ                                       |

|1101 00    |ցորենի կամ այլ հացահատիկի ալյուր                   |

|1102       |տարեկանի, եգիպտացորենի, բրնձի, գարու, վարսակի      |

|           |ալյուր և  այլն                                     |

|1103       |ձավարեղեն                                          |

|1801 00 000|կակաոյի ունդեր                                     |

|2401       |ծխախոտի հումք                                      |

|_______________________________________________________________|

|              5. Փայտանյութ և  փայտե արտադրանք                 |

|_______________________________________________________________|

|4401       |վառելափայտ` գերանների, քոթուկների, ոստերի,         |

|           |չրփիների խրձերի կամ նմանատիպ այլ ձևերով,  փայտե    |

|           |տաշեղներ կամ ռանդատաշեղներ, փայտե թեփ կամ          |

|           |թափոններ և  կտորտանք, շեղջաքարացված                |

|           |(ագլոմերացված) կամ չշեղջաքարացված գերանների,       |

|           |բրիկետների, հատիկների (գրանուլներ) կամ նմանատիպ    |

|           |այլ ձևով                                           |

|4403       |չմշակված անտառանյութ` արմատներով կամ առանց         |

|           |արմատների, սևացած  կամ չսևացած  չորսուներ          |

|4404       |տակառագործական փայտանյութ, կոտրտված գերաններ,      |

|           |փայտե հենացցեր կամ ցցեր` սրված, բայց երկայնակի     |

|           |չսղոցված, բայց չսրված, չճկված կամ այլ ձևերով       |

|           |չմշակված` ձեռնափայտերի, հովանոցների, գործիքների,   |

|           |բռնակների և  նմանատիպ այլ սարքերի պատրաստման       |

|           |համար, կեղևահանված  կամ նմանատիպ այլ բնափայտ       |

|4407       |անտառանյութ` երկայնակի սղոցված կամ կոտրատված,      |

|           |ռանդված կամ կեղևահանված,  տաշված կամ չտաշված,      |

|           |հղկված կամ չհղկված, սեպային միացումներով կամ       |

|           |առանց միացման` 6 միլիմետրից հաստ                   |

|4412       |սոսնձված նրբատախտակ, նրբատախտակային փայտե          |

|           |պանելներ և  շերտավոր բնափայտից պատրաստված          |

|           |համանման նյութեր                                   |

|4415       |փայտե արկղեր, տուփեր, փաթեթավորման զամբյուղներ,    |

|           |թմբուկներ և  համանման ապրանքափաթեթներ. փայտե       |

|           |թմբուկներ (մալուխների համար), կրկնատակեր, եզրավոր  |

|           |կրկնատակեր և  փայտե այլ բեռնաբարձման վահանիկներ,   |

|           |փայտե ոլորուկներ, որոնք օգտագործվում են արկղերի    |

|           |կրկնատախտակի ձևավորման  համար                      |

|4416 00 000|տակառներ, գլաններ, բաքեր, շասսի և  տակառագործական  |

|           |այլ արտադրանք և  դրանց առանձին փայտե մասեր`        |

|           |ներառյալ փայտե երեսվածք                            |

|4501       |բնական խցան` չմշակված կամ առաջնային մշակման        |

|           |ենթարկված, խցանի թափոններ, մանրացված,              |

|           |հատիկավորված կամ աղացված խցան                      |

|4502 00 000|բնական խցան` արտաքին շերտը հեռացված կամ հիմնավոր   |

|           |կտրտված կամ ուղղանկյուն (ներառյալ քառակուսի)       |

|           |տեսքով բլոկներ, սալիկներ կամ շերտեր (ներառյալ      |

|           |չկլորացված եզրեր ունեցող խցանների արտադրության     |

|           |համար նախապատրաստվածքները)                         |

._______________________________________________________________.

«:

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
13.12.2010
N 247-Ն
Հրաման