010.0223.281210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի երրորդ պարբերությունում «չի կարող գրանցվել» բառերը փոխարինել «չի կարող հաշվառվել» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածում «պետական գրանցման» և «պետական գրանցումն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետական հաշվառման» և «պետական հաշվառումն» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի վերնագիրը, առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ
Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կատարվում է անժամկետ:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 5-րդ հոդվածում «բնակության» բառը փոխարինել «պետական հաշվառման» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված անհատ ձեռնարկատերերը համարվում են անժամկետ հաշվառված, նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, և նրանք պարտավոր չեն հաշվառվել:
28 դեկտեմբերի 2010 թվականի
ՀՕ-223-Ն