040.1708.271210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1708-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 525 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման կարգը հաստատելու մասին» N 525 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.
«ե) էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է եկամուտը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ:
Էլեկտրոնային հարկային հաշիվը համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ, եթե այն պարունակում է սույն որոշմամբ սահմանված վավերապայմանները (բացառությամբ ստորագրությունների և դրանց վերաբերող տվյալների) և հաստատված է փաստաթուղթը դուրս գրողի (լիազորված անձի), իսկ հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվների մասով` հարկային մարմնի և հարկային հաշիվն ստացողի էլեկտրոնային ստորագրություններով:».
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.
i
«5.2. Հարկային մարմնից ստացված` հարկային հաշիվների սերիա-համարներով հարկ վճարողների կողմից կիրառվող հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ համակարգչային ծրագրերով (բիլինգային համակարգով) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս գրված, բիլինգային համակարգ կիրառողի կողմից հարկային մարմին ուղարկման ենթակա տվյալներ պարունակող և հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային հարկային հաշիվներն ընդունվում են որպես ծախսը հիմնավորող փաստաթուղթ:
Ծախսը (եկամուտը) հիմնավորելու համար հարկ վճարողը (հարկային մարմինը) կարող է բիլինգային համակարգով հարկային հաշիվներ դուրս գրող անձից թղթային կամ էլեկտրոնային տարբերակով պահանջել այն հարկային հաշիվները, որոնց ընդհանուր արժեքով և հաշվարկված ավելացված արժեքի հարկի ընդհանուր գումարով կրճատ էլեկտրոնային հարկային հաշիվներն ստացվել են (ուղարկվել են ապրանքներ ձեռք բերողներին կամ ծառայություններ ստացողներին) հարկային մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ:»,
i
բ. 6-րդ կետում «5-րդ և 5.1-ին» բառերը փոխարինել «5-րդ, 5.1-ին և 5.2-րդ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ