110.1376.240910
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«24» 09 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010349
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 սեպտեմբերի 2010 թվականի N 1376-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 356-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների գրությունները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2010 թվականի ընդունելության կանոնները և կարգը հաստատելու մասին» N 356-Ն հրամանի հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1. 6-րդ կետում «օգոստոսի 30-ը» և վերջին տողի «օգոստոսի 25-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով:
i
2. 29-րդ կետում «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 20-ը» բառերով:
3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: