102.0181.180910
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10210342
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 181-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ ՔՀ-45-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-45-Ն հրամանի թիվ 1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ` Կարգ).
i
1) 14-րդ կետում «վարչության կադրերի բաժին» բառերը փոխարինել «ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողին» բառերով.
i
2) 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և հատուկ աշխատանքների բաժինը (այսուհետ` քրեակատարողական վարչության կադրերի բաժին)» բառերը փոխարինել «ստորաբաժանումը» բառով.
i
3) 17-րդ և 18-րդ կետերի «քրեակատարողական վարչության կադրերի բաժին» բառերը փոխարինել «ստորաբաժանում» բառերով.
i
4) Կարգի 1/2 հավելվածում «վարչություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: