Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325 ...

 

 

040.0863.190710

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հուլիսի 2010 թվականի N 863-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)` մինչև ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում,» և «կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև» բառերը.

i

2) 3-րդ բաժնի վերնագրից հանել «, տեխնիկական սպասարկումը և նորոգումը» բառերը.

i

3) ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 14-րդ կետերը, N 1 ձևի 8-րդ և 9-րդ կետերը, NN 2 և 3 ձևերը.

4) 17-րդ կետից հանել «և կենտրոնների հետ կնքված պայմանագրերը» բառերը.

i

5) 21-րդ կետում «սպասարկող կենտրոն է ներկայացնում» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է» բառերով.

6) N 5 ձևում «Սպասարկող կենտրոնի» բառերը փոխարինել «Կենտրոնի» բառով.

i

7) N 10 ձևում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,

բ. հանել «տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված պայմանագրերը` _______ թերթ,» բառերը.

8) N 11 ձևից հանել

i

«Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ____________________

(տեխ. սպասարկում և __________________________________________________________________________» նորոգում իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը,

պայմանագրի համարը) տողերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.07.2010
N 863-Ն
Որոշում