501.0085.250610
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 06 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50110236
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2010 թվականի N 85-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2010 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի 2003 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 307-Ն որոշումը»: