040.0576.180998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» սեպտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 1998 թվական թիվ 576
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի ԹԻՎ 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 172 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Նպաստների վճարումը շարունակվում է հաջորդ տարվա հունվարից, եթե մինչև տվյալ տարվա վերջը կրկին ներկայացվում է տեղեկանք նպաստառուի բնակության վայրի մասին».
բ) ուժը կորցրած ճանաչել կարգի 21-րդ կետի «դ» ենթակետը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից: