(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 272-Ն որոշում)
i
600.0735.091209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60009443
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2009 թվականի N 735-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ լրացումները.
1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.1 կետով.
i
«5.2.1 Սույն կարգի 2.1 կետի ա) ենթակետով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում, ինչպես նաև հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու դեպքում, լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում է հանդիսանում լիցենզիայում նշված վայրից դուրս որևէ այլ վայրում գործող ցանցային ենթակառուցվածքների ընդլայնումն այնպես, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքները ֆիզիկական և տրամաբանական առումով կապակցված լինեն գործող ցանցային ենթակառուցվածքներին»:
2) Կարգի 5.4 և 5.5 կետերը «5.2» թվից հետո լրացնել «, 5.2.1» թվով:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: