Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1 ...

 

 

117.0268.181209

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        12            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11709459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 268-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 41-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշումների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունիսի 16-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 41-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«26. Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող /արտոնագրված/ անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են և հաշվարկվում օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 7 աղյուսակում նշված տոկոսաչափի (բացառությամբ 8-րդ աղյուսակում նշված օբյեկտների):

 

Աղյուսակ 7

.______________________________________________________________.

|Հ/հ |      Օբյեկտի նախահաշվային         |Ծառայության մատուցման|

|    |       արժեքը /մլն դրամ/           |ծախսերի տոկոսաչափ /%/|

|____|___________________________________|_____________________|

|    |      մինչև  50.0 ներառյալ         |          2          |

|____|___________________________________|_____________________|

|    |50-ից ավելի մինչև  100 ներառյալ    |         1.8         |

|____|___________________________________|_____________________|

|    | 100-ից ավելի մինչև  300 ներառյալ  |         1.5         |

|____|___________________________________|_____________________|

|    | 300-ից ավելի մինչև  500 ներառյալ  |         1.3         |

|____|___________________________________|_____________________|

|    | 500-ից ավելի մինչև  800 ներառյալ  |         1.2         |

|____|___________________________________|_____________________|

|    | 800-ից ավելի մինչև  1000 ներառյալ |         1.1         |

|____|___________________________________|_____________________|

|    |         1000-ից ավելի             |         1.0         |

.______________________________________________________________.

 

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման տեխնիկական հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 8 աղյուսակի:

 

Աղյուսակ 8

 

.___________________________________________________________.

|Հ/հ |      Օբյեկտի նախահաշվային      |Ծառայության մատուցման|

|    |       արժեքը /մլն դրամ/        |ծախսերի տոկոսաչափ /%/|

|____|________________________________|_____________________|

|    |      մինչև  20.0 ներառյալ      |         3.0         |

|____|________________________________|_____________________|

|    | 20-ից ավելի մինչև  35 ներառյալ |         2.5         |

|____|________________________________|_____________________|

|    | 35-ից ավելի մինչև  50 ներառյալ |         2.0         |

|____|________________________________|_____________________|

|    | 50-ից ավելի մինչև  70 ներառյալ |         1.5         |

|____|________________________________|_____________________|

|    | 70-ից ավելի մինչև  90 ներառյալ |         1.25        |

|____|________________________________|_____________________|

|    | 90-ից ավելի մինչև  120 ներառյալ|         1.0         |

|____|________________________________|_____________________|

|    |120-ից ավելի մինչև  200 ներառյալ|         0.75        |

|____|________________________________|_____________________|

|    |200-ից ավելի մինչև  250 ներառյալ|         0.6         |

|____|________________________________|_____________________|

|    |250-ից ավելի մինչև  300 ներառյալ|         0.5         |

|____|________________________________|_____________________|

|    |300-ից ավելի մինչև  350 ներառյալ|         0.4         |

|____|________________________________|_____________________|

|    |          350-ից ավելի          |         0.25        |

.___________________________________________________________.

 

2) Կարգի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«27. Հեղինակային հսկողության մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 9-րդ աղյուսակում տրված տոկոսաչափի (բացառությամբ 10-դ աղյուսակում նշված օբյեկտների):»:

 

Աղյուսակ 9

 

._______________________________________________________.

|   Շինարարության տեսակը          |Ծառայության մատուցման|

|                                 |ծախսերի տոկոսաչափ /%/|

|_________________________________|_____________________|

|Արտադրական նշանակության օբյեկտներ|        0.4          |

|_________________________________|_____________________|

|Բնակարանային և  քաղաքացիական     |        0.6          |

|նշանակության օբյեկտներ           |                     |

._______________________________________________________.

 

Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման, փոփոխման, ամրակայման, տեղափոխման ու վերանորոգման հեղինակային հսկողության ծառայության ծախսերի համար նախատեսվում են հետևյալ տոկոսաչափերը` ըստ 10 աղյուսակի:

 

Աղյուսակ 10

.___________________________________________________________.

|Հ/հ|       Օբյեկտի նախահաշվային      |Ծառայության մատուցման|

|   |        արժեքը /մլն դրամ/        |ծախսերի տոկոսաչափ /%/|

|___|_________________________________|_____________________|

|   |       մինչև  20.0 ներառյալ      |         1.5         |

|___|_________________________________|_____________________|

|   |  20-ից ավելի մինչև  35 ներառյալ |         1.4         |

|___|_________________________________|_____________________|

|   |  35-ից ավելի մինչև  50 ներառյալ |         1.3         |

|___|_________________________________|_____________________|

|   |  50-ից ավելի մինչև  70 ներառյալ |         1.2         |

|___|_________________________________|_____________________|

|   |  70-ից ավելի մինչև  90 ներառյալ |         1.1         |

|___|_________________________________|_____________________|

|   |  90-ից ավելի մինչև  120 ներառյալ|         0.95        |

|___|_________________________________|_____________________|

|   | 120-ից ավելի մինչև  150 ներառյալ|         0.75        |

|___|_________________________________|_____________________|

|   | 150-ից ավելի մինչև  200 ներառյալ|         0.5         |

|___|_________________________________|_____________________|

|   | 200-ից ավելի մինչև  250 ներառյալ|         0.4         |

|___|_________________________________|_____________________|

|   | 250-ից ավելի մինչև  300 ներառյալ|         0.35        |

|___|_________________________________|_____________________|

|   | 300-ից ավելի մինչև  350 ներառյալ|         0.33        |

|___|_________________________________|_____________________|

|   |           350-ից ավելի          |         0.3         |

.___________________________________________________________.

 

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մարտի 23-ի «Կապիտալ շինարարության և կապիտալ հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձի հաշվարկման ինդեքսի չափի և տեխնիկական հսկողության իրականացման համար շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափի նորմատիվների հաստատման մասին» N 51-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
03.12.2009
N 268-Ն
Հրաման