320.0182.261209
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32009470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
15 դեկտեմբերի 2009 թվականի N 182-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 21-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգը հաստատելու մասին» N 99-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման կանոնակարգ»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«7. Օտարերկրյա օդանավ շահագործողները (այսուհետ` Հայտատու) Հայաստանի Հանրապետություն` որևէ երթուղով առաջին անգամ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով, սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված հայտը (այսուհետ` Հայտ) Գլխավոր վարչություն են ներկայացնում նախատեսվող օդային հաղորդակցության իրականացման օրվանից առնվազն 30 օր առաջ:».
i
2) Կանոնակարգի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Չվացուցակի հաստատման մասին տեղեկատվությունը ուղարկվում է Հայտատուին, Հայաստանի Հանրապետության տարածքի համապատասխան օդանավակայաններին և այլ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպություններին:».
3) Կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«22. Սույն Կանոնակարգի 7-րդ, 8-րդ և 16-րդ կետերին համապատասխանելու դեպքում Գլխավոր վարչության պետի համապատասխան հրամանով` Հայտատուին գարուն-ամառ կամ աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար տրվում է սույն Կանոնակարգի ձև 2-ով սահմանված Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն:».
4) Կանոնակարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման թույլտվության գործողության ժամկետի ավարտից 15 օր առաջ, օդանավ շահագործողները տվյալ երթուղով կանոնավոր օդային հաղորդակցության իրականացման ցանկության դեպքում` թույլտվության գործողության ժամկետի երկարացման համար Գլխավոր վարչություն են ներկայացնում սույն Կանոնակարգի ձև 1-ով սահմանված Հայտ` անհրաժեշտության դեպքում նաև ներկայացնելով Գլխավոր վարչություն նախկինում ներկայացված փաստաթղթերի փոփոխությունները:».
i
5) Կանոնակարգի 27-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) միանգամյա ոչ կանոնավոր օդային փոխադրման իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 ժամ առաջ Գլխավոր վարչություն է ներկայացնում կամ ուղարկում սույն Կանոնակարգի ձև 4-ով սահմանված հայտ կամ հեռագիր հետևյալ տեղեկատվությամբ.
ա. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի միջոցների համարները,
բ. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը,
գ. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը,
դ. Չվերթի նպատակը և տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված),
ե. Չվերթի երթուղին,
զ. Թռիչքի կատարման ամսաթիվը, թռիչք/վայրէջքի աերոդրոմները և ժամերը,
է. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը` անուն, ազգանուն, քաղաքացիություն, բեռի քաշը և բնույթը,
ը. Օդանավի սարքավորումները,
թ. Դիմավորող կողմը:».
6) Կանոնակարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետը «ներկայացնում» բառից հետո լրացնել «կամ ուղարկում» բառերով.
7) Կանոնակարգի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«28. Եթե օդային փոխադրումը հրատապ է և Հայտատուն չի կարող պահպանել սույն Կանոնակարգի 27-րդ կետում նշված ժամկետները, ապա Հայտատուն պետք է էլեկտրոնային փոստի կամ հեռագրի միջոցով նշի հայտը կամ հեռագիրը սահմանված ժամկետներում չներկայացնելու հիմնավոր պատճառները:».
i
8) Կանոնակարգի 29-րդ կետում «կցվում են» բառը փոխարինել «կից ուղարկվում են» բառերով.
9) Կանոնակարգի 29-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) հայտում նշված օդային փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը և պետական գրանցման սերտիֆիկատը,
3) օդային փոխադրման համար նախատեսված փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականները (սերտիֆիկատները),».
i
10) Կանոնակարգի 29-րդ կետի 5-րդ ենթակետը, 30-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
i
11) Կանոնակարգի 37-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին, 3-5-րդ ենթակետերի» բառերը հանել.
i
12) Կանոնակարգի 38-րդ կետի 1-ին ենթակետում «1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերի» բառերը հանել.
i
13) Կանոնակարգի 41-րդ կետում «29-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերի, 31-րդ» բառերը փոխարինել «29-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի» բառերով.
14) Կանոնակարգի Ձև 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Ձև N 4
ՀԱՅՏ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
ՆԱ ՊՈԼՈՒՉԵՆԻԵ ՌԱԶՌԵՇԵՆԻՅԱ ՆԱ ՎՕԶԴՈՒՇՆՕԵ ԴՎԻԺԵՆԻԵ Վ ՌԵՍՊՈՒԲԼԻԿՈՒ ԱՐՄԵՆԻԱ ԻՆՕՍՏՐԱՆՆԻՄԻ ԷԿՍՊԼՈՒԱՏԱՆՏԱՄԻ ՎՕԶԴՈՒՇՆԻԽ ՍՈՒԴՕՎ
APPLICATION FOR GETTING AIR TRAFFIC PERMISSION TO THE REPՍBLIC OF ARMENIA BY FOREIGN AIRCRAFT OPERATORS
1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցների համարները
(նույնը ռուսերեն լեզվով)
Name of the aircraft operator or the organization operating private flight, location, all numbers for communications
____________________________________________________________________:
2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը
(նույնը ռուսերեն լեզվով)
ICAO three-letter designator code of the aircraft operator and flight number
____________________________________________________________________:
3. Օդանավի գրանցման երկիրը
(նույնը ռուսերեն լեզվով)
State of registry of the aircraft
____________________________________________________________________:
4. Օդանավի տիպը, ազգային և գրանցման նիշերը
(նույնը ռուսերեն լեզվով)
Aircraft type, nationality and registration marks
____________________________________________________________________:
5. Չվերթի նպատակը
(նույնը ռուսերեն լեզվով)
Purpose of flight
____________________________________________________________________:
6. Թռիչքի աերոդրոմ, վայրէջքի աերոդրոմ Հայաստանի Հանրապետությունում, վերջնական աերոդրոմ
(նույնը ռուսերեն լեզվով)
Departure airdrome, arrival airdrome in the Republic of Armenia, final airdrome
____________________________________________________________________:
7. Փոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, համակցված)
(նույնը ռուսերեն լեզվով)
Type of traffic (Passengers, cargo, combined)
____________________________________________________________________:
8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռի քաշը և բնույթը)
(նույնը ռուսերեն լեզվով)
Load of the aircraft (number of passengers, weight and nature of cargo)
____________________________________________________________________:
9. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամերը
(նույնը ռուսերեն լեզվով)
Date and time of flight operation
____________________________________________________________________:
10. Օդանավի ստանդարտ սարքավորում
(նույնը ռուսերեն լեզվով)
Standard equipment of the aircraft
____________________________________________________________________:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: