606.0088.061109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60609384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 հոկտեմբերի 2009 թվականի N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում և հանձնաժողովի աշխատակազմում գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 4-Ն որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1. կարգի 2-րդ կետի «ընդհանուր բաժինը» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժինը» բառերով,
2. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1 կետով.
i
«6.1. Հանձնաժողովում կամ աշխատակազմում դիմումները, փաստաթղթերը կարող են ստացվել նաև հանձնաժողովի վարչական շենքում տեղադրված դիմումների արկղի միջոցով` ոչ աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին` ժամը 18.00-ից հետո: Դիմումների արկղի միջոցով ստացված թղթակցությունը գրանցվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:»,
i
3. կարգի 18-րդ կետի «` հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին` բաժնի առաջին կարգի մասնագետը, հանձնաժողովի անդամներին և աշխատակազմի ղեկավարին բաժնի առաջատար մասնագետը» բառերը փոխարինել «բաժնի գլխավոր մասնագետը» բառերով, իսկ «ընդհանուր բաժնից» բառերը` «բաժնից» բառով,
i
4. կարգի 28-րդ կետի «իրավաբանական և ընդհանուր բաժնի պետերը» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և հանձնաժողովի մամուլի քարտուղարը» բառերով,
5. կարգի 29-րդ և 33-րդ կետերում հանել «ընդհանուր» բառերը,
i
6. կարգի «V բաժնի» 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«6. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ 06»
«7. Հանձնաժողովի մամուլի քարտուղար 07:»,
i
7. կարգի թիվ 1 հավելվածի «ընդհանուր բաժնում» բառերը փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում» բառերով,
i
8. կարգի թիվ 2 հավելվածի «ընդհանուր բաժնում» և «ընդհանուր բաժնի» բառերը համապատասխանաբար փոխարինել «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնում» և «իրավաբանական վարչության դիմումների, փաստաթղթերի հաշվառման բաժնի» բառերով: