040.1085.290909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 սեպտեմբերի 2009 թվականի N 1085-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի N 137-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Նարեկ» հանգստյան տուն» փակ բաժնետիրական ընկերությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպել «Ընդերքաբան», «Երևանի ջրամատակարարման ուղեմաս», «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ», «Ատոմսերվիս», «Կապուտակ», «Նարեկ» հանգստյան տուն» բաց բաժնետիրական ընկերությունների:
(1-ին կետը փոփ. 24.02.11 թիվ 165-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) համապատասխան պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների բաժնետոմսերի հանձնում-ընդունումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 24.02.11 թիվ 165-Ն որոշում)
i
4. (34րդ կետն ուժը կորցրել է 24.02.11 թիվ 165-Ն որոշում)
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 24.02.11 թիվ 165-Ն որոշում)
i
6. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի «Պետական գույքի մասնավորեցումը ֆոնդային բորսայի և այլ կարգավորվող շուկաների միջոցով իրականացնելու մասին» N 137-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ