110.0754.310809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11009302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 օգոստոսի 2009 թվականի N 754-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 173-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի 20.08.2009թ. հանձնարարականը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2009թ. մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2009 թ. ընդունելության կանոնները, կանոնակարգը, ընդունող հանձնաժողովի աշխատակարգը, ընդունելության քննական և մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 173-Ն հրամանի հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) 6-րդ կետում` «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 25-ը» բառերով, իսկ «օգոստոսի 25-ը» և «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:
i
2) 12-րդ կետում` «օգոստոսի 23-ը», «օգոստոսի 9-ը», «օգոստոսի 22-ը» և «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:
i
3) 28-րդ կետում` «օգոստոսի 27-ը» և «օգոստոսի 31-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 25-ը» բառերով:
i
4) 30-րդ կետում` «օգոստոսի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 19-ը» բառերով:
2. Նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: