118.0693.100809
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 08 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11809286
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 հուլիսի 2009 թվականի N 693-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 730-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) հրամանի «Օրինակելի ձև» N 1 հավելվածի
i
ա. «Համայնքի բյուջեի եկամուտները» 1-ին հատվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.
Տեղեկություններ
գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության
վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ
(հազար դրամով)
«.________________________________________________________________.
|Տողի|Եկամտատեսակները |ապառքը |ապառքը |տվյալ տարվա|
|NN | |տարեսկզբի|տարեվերջի|հաշվարկային|
| | |դրությամբ|դրությամբ|գումարը |
| | | | | |
| | |_________|_________|___________|
| | | 1 | 2 | 3 |
|____|___________________________|_________|_________|___________|
| 1 |Գույքահարկ համայնքների | | | |
| |վարչական տարածքներում | | | |
| |գտնվող շենքերի և | | | |
| |շինությունների համար | | | |
|____|___________________________|_________|_________|___________|
| 2 |Հողի հարկ համայնքների | | | |
| |վարչական տարածքներում | | | |
| |գտնվող հողերի համար | | | |
|____|___________________________|_________|_________|___________|
| 3 |Գույքահարկ | | | |
| |փոխադրամիջոցների համար | | | |
|____|___________________________|_________|_________|___________|
| 4 |Հողերի վարձակալության | | | X |
| |վարձավճարներ | | | |
|____|___________________________|_________|_________|___________|
| 5 |Այլ գույքի | | | X |
| |վարձակալության վարձավճարներ| | | |
.________________________________________________________________.»:
i
բ. «Համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները» 5-րդ հատվածի N 8100 տողի 2-րդ սյունակում «(տող 8110 + տող 8160)» բառերը փոխարինել «(տող 8110 + տող 8160), (տող 8010 - տող 8200)» բառերով,
i
2) հրամանի ««Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևի առանձին հատվածների լրացման ցուցումներ» N 2 հավելվածի
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
««Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1] և [2] սյունակներում լրացվող` համապատասխան եկամտատեսակի գծով ապառքների վերաբերյալ ցուցանիշները ներկայացվում են այն բյուջետային տարվա տարեսկզբի և տարեվերջի դրությամբ, որի համար սույն հրամանի համաձայն կազմվում է համայնքի բյուջեի նախագիծը: Այդ ցուցանիշները կանխատեսումային են, սակայն այն դեպքում, երբ համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում ծրագրային բյուջետային տարին սկսվելուց հետո, ապա աղյուսակի «ապառքը տարեսկզբի դրությամբ» [1] սյունակում լրացվում են փաստացի ցուցանիշները: Գույքահարկի և հողի հարկի «տվյալ տարվա հաշվարկային գումարը» [3] սյունակում լրացվող համապատասխան տեղեկությունները ներկայացնում են տվյալ հարկատեսակի գծով հարկային պոտենցիալը` տվյալ տարվա համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված, վճարման ենթակա հողի հարկը/գույքահարկը` առանց հողի հարկի/գույքահարկի գծով տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների ([1] սյունակ), ինչպես նաև այդ հարկերի գծով տվյալ տարվա ընթացքում հաշվարկված/հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գումարները:
«Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի [1], [2] և [3] սյունակներում տեղեկությունները լրացվում են ամփոփ` կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մասով:»:
բ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«8198-րդ տողը լրացվում է այն դեպքում, երբ ֆոնդային մասից վարչական մաս միջոցներն ուղղելու տարում ֆոնդային մասի միջոցների վերականգնումը վարչական մասի միջոցների հաշվին ամբողջապես չի իրականացվել:
Համայնքի ղեկավարի կողմից համայնքի տվյալ տարվա բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները սահմանելիս օրինակելի ձևի N 8197 տողում «X» նշանը դրվում է միայն տարեկան ցուցանիշներին վերաբերող սյունակներում»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: