108.0055.010709
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 07 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10809237
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 մայիսի 2009 թվականի N 55-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի ԹԻՎ 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի 2007 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 21-Ն հրամանում և նրանով հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության գործավարության կարգում (այսուհետ` Կարգ)` «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով.
Կարգի`
i
1) 4-րդ, 17-րդ, 19-րդ, 38-րդ կետերում «կառուցվածքային» բառից հետո լրացնել «և առանձնացված» բառերը.
i
2) 14-րդ կետում «համապատասխան» բառից հետո լրացնել «կառուցվածքային և առանձնացված» բառերը.
3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«22. Հսկողության վերցված հանձնարարականների սահմանված ժամկետներում կատարման համար Բաժնի և կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պատասխանատու աշխատակիցները մինչև հանձնարարականի կատարման համար ժամկետի լրանալը ծանուցում են համապատասխան կատարողներին և տեղեկացնում իրենց կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման ղեկավարներին».
i
4) 24-րդ կետում «կառուցվածքային» բառից հետո լրացնել «կամ առանձնացված» բառերը.
i
5) 41-րդ կետում «ղեկավարի տեղակալը» բառերից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները` համապատասխան ստորաբաժանման կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում» բառերը.
i
6) 42-րդ կետում «տվյալ կառուցվածքային» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.
7) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«48. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով առաքվող գրությունները տպագրվում են համապատասխանաբար նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, իսկ առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ առաքվող գրությունները` համապատասխան ստորաբաժանման ձևաթղթերի վրա».
i
8) 61-րդ կետում «Աշխատակազմի» բառից հետո լրացնել «կառուցվածքային և առանձնացված» բառերը:
2. Աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ռ. Փիլոյանին`
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: