124.1353.160609
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 06 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409224
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
4 հունիսի 2009 թվականի N 1353-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 01/42 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին և 11-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1998 թվականի հուլիսի 28-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 1-ին և 9-րդ կետերով, 11 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերը հաստատելու մասին» N 01/42 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
i
1) ուժը կորցրած ճանաչել հրամանի 6-րդ և 16-րդ կետերը և այդ կետերով հաստատված հայտարարության ձևերը,
i
2) հրամանը 19-րդ կետից հետո լրացնել 20-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ`
«20. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության ձևը և լրացման կարգը` համաձայն N 7 հավելվածի:»,
i
3) հրամանը լրացնել նոր N 7 հավելվածով` համաձայն սույն հրամանի հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2009 թ. հունիսի 4-ի
N 1353-Ն հրամանի
«Հավելված N 7
________________________ հարկային
տեսչության պետ` ______________________
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի անվանումը ___________________________________________
2. Գտնվելու վայրը ___________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ________________________
4. Հարկ վճարողի հաշվառման համարը ._______________________________.
(ՀՎՀՀ) ._______________________________.
5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ.____________________________
______________________________________________________ ամիսների համար
տառերով նշվում է ամիսը (ամիսները)
._________________________________________________________.
|6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի | |
| մակերեսը (մ2) | |
|_____________________________________________|___________|
|7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու| |
| վայրի ուղղիչ գործակիցը | |
._________________________________________________________.
Հարկ վճարողի տնօրենի գրանցված է ___________ ՀՏ կողմից
(անհատ ձեռնարկատիրոջ) թիվ ____ _______ 20 թ.
ստորագրությունը
Կ.Տ.
____ _______ 20 թ.
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
Հայտարարությունը ներկայացվում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի կողմից սահմանված չափանիշներին չհամապատասխանող հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնողների կողմից:
Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հայտարարությունը հաշվառելուց (գրանցելուց) և կնքելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:
Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:
1-ին տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
2-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի գտնվելու վայրը,
3-րդ տողում նշվում է հաստատագրված վճար վճարողի փաստացի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
4-րդ տողում նշվում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
5-րդ տողում լրացվում է գործունեության իրականացման այն ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հայտարարությունը,
6-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի մակերեսը (մ2),
7-րդ տողում լրացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման համար «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3610-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը: