Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ...

01.11.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2009  -ից մինչեւ   01.11.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 30.09.10 թիվ 801-Ն հրաման)

i

103.0285.190109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «19»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10309021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2008 թվականի N 285-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործավարությունը կազմակերպել և իրականացնել սույն հրամանով հաստատված նախարարության գործավարության կարգի դրույթներին համապատասխան:

3. Նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին`

հնգօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2004թ. օգոստոսի 27-ի «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 144-Ն հրամանը:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2008 թվականի դեկտեմբերի 30-ի

N 285-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը:

2. Նախարարության գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ` քարտուղարություն) աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

3. Նախարարության յուրաքանչյուր աշխատողի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից տրվում է համակարգից օգտվողի անուն:

4. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատողին վերապահվում է գաղտնաբառ ունենալու իրավունք, որն աշխատողն իրավասու չէ փոխանցել որևէ այլ անձի:

5. Անհրաժեշտության դեպքում նախարարության աշխատողը կարող է փոխել համակարգից օգտվելու իր գաղտնաբառը:

6. Համակարգից օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը:

7. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում) պատասխանատու աշխատողները յուրաքանչյուր օր պետք է տեղեկացված լինեն էլեկտրոնային համակարգում իրենց նամականիում առկա փաստաթղթերից:

8. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում, համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար, աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարի առաջարկությամբ, համապատասխան հրամանով, նշանակում է աշխատողին փոխարինող անձ` նշելով փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը:

9. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

10. Համակարգի փոփոխություններին առնչվող առաջարկությունները ներկայացվում են համակարգչային ծառայություն:

11. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործավարության կազմակերպման և վարման պատասխանատվությունը դրվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարի վրա:

12. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան և նրա կատարումը պարտադիր է բոլոր աշխատողների համար:

 

II. ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԸ

 

13. Նախարարությունում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական ամբողջ մտից թղթակցությունը ընդունում և գրանցում է քարտուղարությունը:

14. Ստացված բոլոր ծրարները, բացառությամբ «Անձամբ» մակագրությամբ ծրարների, բացվում են քարտուղարության համապատասխան աշխատակցի կողմից, որը պարտավոր է ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները)` համեմատելով փաստաթղթերի համարները ծրարի վրա նշվածների հետ:

15. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի, տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

16. «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը. նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները:

17. «Շտապ» թղթակցությունները, հաղորդագրությունները գրանցվում, հանձնվում կամ փոխանցվում են հասցեատերերին անմիջապես:

18. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ քարտուղարությունը կից նյութերով գրանցում է համակարգում` նշելով փաստաթուղթն ուղարկողին, պայմանանիշը, փաստաթղթի համարը, ամսաթիվը, տեսակը, հանձնարարականի համարը, աշխատակազմում գրանցման համարն ու ամսաթիվը, վերջնաժամկետը (առկայության դեպքում), փաստաթղթի վերնագիրը` առանց փոփոխությունների և կրճատումների, համառոտ բովանդակությունը, ուղարկված փաստաթղթի ձևը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակ), առդիր փաստաթղթերի քանակը, էլեկտրոնային կրիչը (առկայության դեպքում) հասանելիության աստիճանը, ստացման եղանակը և համակարգում պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

19. Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է գրանցման մտից համարը և ամսաթիվը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին:

20. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց և դրոշմակնիքը դրվելուց հետո է միայն մուտքագրվում պատկերատպումով (սկաներով), որից հետո փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է քարտուղարության պետին, քարտուղարության պետն այն հանձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` նշելով կատարման կոնկրետ ժամկետը, միաժամանակ տեղեկացնելով աշխատակազմի ղեկավարին և ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

21. Նախարարի տեղակալներին հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերն ու մյուս փաստաթղթերը նույն օրը քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են հասցեատերերին սույն կարգին համապատասխան:

22. Նախարարի տեղակալների նշագրումից հետո փաստաթղթերի հետագա շարժը և կատարման հսկողությունը իրականացվում է նախարարի տեղակալների օգնականների միջոցով:

23. Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս ստորաբաժանումների ղեկավարներին` իրենց կողմից համակարգվող ոլորտներին համապատասխան:

24. Փաստաթղթի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը, կամ ում անվան դիմաց գրվում է «հավաք» նշումը: Մյուս հասցեատերերը պարտավոր են համապատասխան ժամկետում պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ կարծիքը:

25. Նույն փաստաթուղթը քարտուղարության պետը կարող է համակարգով փոխանցել մեկից ավելի աշխատակազմի ստորաբաժանումներին: Հանձնարարականների հավաքն իրականացվում է 1-ին կատարող նշանակված ստորաբաժանման ղեկավարը:

26. Ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը վերջնաժամկետի հանձնարարականի նշմամբ (որը չի կարող գերազանցել արդեն իսկ նշանակված սահմանված վերջնաժամկետը), ստորագրությամբ ուղարկում է համապատասխան աշխատողին:

27. Աշխատողը փաստաթղթի պատասխանը ստորագրությամբ ներկայացնում է իր անմիջական ղեկավարին:

28. Հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը փաստաթղթի պատասխանն իր ստորագրությամբ ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումներին:

29. Շահագրգիռ ստորաբաժանումները իրենց առաջարկություններով և առարկություններով փաստաթուղթը վերադարձնում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

30. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների նախագծերի, նամակների, հանձնարարականների դեպքում պատասխանատու անձը ժամկետի երկարացման թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում է հանձնարարականը տվող ղեկավարին կամ վերադաս մարմնին:

31. Հավաքն իրականացնող ստորաբաժանման ղեկավարը շահագրգիռ ստորաբաժանումների կատարած աշխատանքի արդյունքում ձևավորված փաստաթուղթը ուղարկում է իրավաբանական վարչությանը, այնուհետ այն ավարտուն տեսքով ուղարկում համաձայնեցման համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին. համաձայնության դեպքում այն ներկայացվում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար: Այն ստորաբաժանումները, որոնք չունեն ոլորտը համակարգող նախարարի տեղակալ, փաստաթուղթը համաձայնության են ներկայացնում աշխատակազմի ղեկավարին:

32. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին և առանց մակագրության հանձնվում կատարողին:

33. «Ի տնօրինություն» մակագրության դեպքում փաստաթղթի հետագա ընթացքը որոշում է տվյալ ստորաբաժանման ղեկավարը:

34. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները, անհրաժեշտության դեպքում, պահպանվում են քարտուղարությունում կամ հանձնվում առաջին կատարողին` առաքիչի միջոցով` նշում կատարելով քարտուղարության ցրիչ մատյանում:

35. ՀՀ օրենքները, ՀՀ Նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումները իրավաբանական վարչությանն են տրամադրվում էլեկտրոնային և թղթային տարբերակներով:

36. ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ ԱԺ-ից, ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված փաստաթղթին կից էլեկտրոնային կրիչի բացակայության դեպքում քարտուղարությունը փաստաթուղթը պատճենահանում է` բնօրինակը պահելու համար:

37. Նախարարությունում ստացված պայմանագրերը, ընդունման-հանձնման ակտերը, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունն ու որոշումը, ատեստավորման թերթիկն ու համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշումը, վարկային ծրագրերի և բարեգործական կազմակերպությունների հաշվետվությունները, աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, ՀՀ ոստիկանությունից հարցման միջոցով ստացված դատվածության բացակայության մասին տեղեկանքը, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և դասային աստիճանից զրկելու մասին համապատասխան իրավական ակտերը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններից ստացված ակտերը, ի գիտություն և տեղեկացում պարունակող դատական մարմիններից ստացված որոշումներ, ծանուցումներ, հայցադիմումներ, եզրակացություններ ժամանակավոր ներմուծում (արտահանված) վերամշակման համար ռեժիմներով ներմուծված (արտահանում) ապրանքների վերամշակումից արդյունքի նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ, պարբերական հանդեսների, թերթերի ուղեկցական գրություններ, վիճակագրական ժողովածուներ, տեղեկագրեր, հաշվետվություններ, աղյուսակներ, նախարարության ստորաբաժանումների կողմից տեխնիկական սարքավորումների ձեռքբերման պահանջագրեր և այլն, ենթակա չեն մուտքագրման պատկերամուտով, քանի որ դրանք համապատասխան պաշտոնատար անձանց տրամադրվում են թղթային տարբերակով` առաքիչի միջոցով, այդ մասին նշում կատարելով քարտուղարության ցրիչ մատյանում:

38. Սույն կարգի 37-րդ կետին համապատասխան պատկերամուտով չմուտքագրվող մյուս փաստաթղթերը քարտուղարությունը թղթային տարբերակով, ստորագրությամբ հանձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կամ աշխատողին:

39. Անվանական փաստաթղթերը համապատասխան հասցեատերերին հանձնելու մասին քարտուղարության պետը համակարգով տեղեկացնում է նաև աշխատակազմի ղեկավարին:

40. Աշխատակազմի ղեկավարը ընդհանուր հանձնարարականները, խորհրդակցությունների մասին հրավերները փոխանցում է աշխատակազմին էլեկտրոնային համակարգում առկա «շրջաբերական» հրահանգով:

41. Աշխատակազմի ղեկավարը, նախարարի հետ համաձայնեցված, խորհրդակցություններին հրավիրված անձանց ցանկը համակարգով «Ապահովել խորհրդակցությունը» մակագրությամբ փոխանցում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

42. Նախարարությանը վերապահված և կատարման ենթակա առանձին հանձնարարականների նախապատրաստումը և շարժը կարող են իրականացվել նախարարի այլ հրամաններով սահմանված կարգով:

 

III. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ

 

43. Աշխատակազմի ղեկավարը համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարում է նախապատրաստել նախարարի, աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը (աշխատակազմի ղեկավարը ստորաբաժանման ղեկավարին է փոխանցում հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը):

44. Ստորաբաժանման ղեկավարը, վերջնաժամկետի նշմամբ, որը չի կարող գերազանցել աշխատակազմի ղեկավարի սահմանած վերջնաժամկետը, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանի նախագիծ` փոխանցելով նաև հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:

45. Հրամանի նախագիծը նախապատրաստած աշխատողն ուղարկում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը, ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը կարող է վերադարձնել աշխատողին` այն լրամշակելու, խմբագրելու կամ թերությունները վերանայելու հանձնարարականով:

46. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

47. Ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը համակարգով համաձայնեցնում է շահագրգիռ վարչությունների, իրավաբանական վարչության և ոլորտը համակարգող նախարարի տեղակալի հետ:

48. Համաձայնեցումից հետո հրամանի նախագիծը ներկայացվում է աշխատակազմի ղեկավարի հաստատմանը, կամ աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:

49. Ստորագրված հրամանը համարակալվում, հրամանի բնօրինակը թղթային տարբերակով պահվում է քարտուղարությունում, իսկ հրամանի էլեկտրոնային տարբերակը համակարգով քարտուղարությունը ուղարկում է շահագրգիռ ստորաբաժանումներին:

50. Հրամանի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին:

51. Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանները կարող են աշխատողներին տրամադրվել թղթային տարբերակով` կնքված:

52. Աշխատակազմի ներքին գործավարության փաստաթղթերը տեղադրվում են համակարգում` փաստաթուղթը նախապատրաստող ստորաբաժանման կողմից` նշելով համապատասխան ստորաբաժանումների և աշխատողների հասանելիությունը:

 

IV. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՇԱՐԺԸ

 

53. ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը մինչև ՀՀ կառավարության քննարկման ներկայացնելը համաձայնեցվում են շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ:

54. Նախագիծը նախապատրաստող աշխատողը` ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, մինչև պետական կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնելը այն համաձայնեցնում է նախարարության շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական վարչության և ոլորտը համակարգող նախարարի տեղակալի հետ:

55. Շահագրգիռ ստորաբաժանումները նախագիծը և ներկայացված փաստաթղթերը` կից եզրակացություններով և կարծիքներով վերադարձնում են կատարող ստորաբաժանման ղեկավարին:

56. Նախագծի վերաբերյալ սկզբունքային տարաձայնությունների դեպքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կատարող ստորաբաժանումում, աշխատակազմի ղեկավարի կամ համապատասխան ոլորտը համակարգող փոխնախարարի մոտ հրավիրվում է խորհրդակցություն:

57. Խորհրդակցության արդյունքում սկզբունքային տարաձայնությունները չվերացվելու դեպքում կատարող ստորաբաժանումն այն ներկայացնում է նախարարին կից խորհրդի քննարկմանը:

58. Խորհրդի քննարկման արդյունքում հավանություն ստանալուց հետո նախագիծը ըստ սահմանված կարգի ներկայացվում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը:

59. Շահագրգիռ պետական կառավարման մարմինների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը կից փաստաթղթերով (հիմնավորում, տեղեկանք, ամփոփաթերթ և այլ նյութեր) ներկայացվում են ՀՀ կառավարության քննարկմանը:

60. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթղթերի փաթեթը ավարտուն տեսքով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի հաստատմանը ներկայացնելու համար:

61. Փաստաթուղթը նախապատրաստող աշխատողը փաստաթուղթը նախարարի ձևաթղթի վրա ներկայացնում է ստորագրման` կցելով պահանջվող առդիրները, փաստաթղթի շարժը (Mulberry):

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

62. ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող.

1) ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են ՀՀ արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ:

2) Նախքան ՀՀ արդարադատության նախարարի համաձայնեցման ներկայացնելը ՀՀ օրենքների և ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարների հետ.

շահագրգիռ նախարարներ` մինչև 5 օր

ՀՀ արդարադատության նախարար` մինչև 15 օր:

3) Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ:

Վերը նշված նախագծերի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների առարկությունները և առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

4) ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա ճշգրտումներ և ուղղումներ են կատարվում նախագծում և դրանք ներկայացնում ՀՀ կառավարության աշխատակազմ:

5) Եթե ՀՀ արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա ներկայացվող նախագծին կցվում է նաև տեղեկանք` ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

6) ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնող վարչությունը հետևում է, որ տեղեկանքների տակ գրվեն ամսաթիվը, նշագիր տվողի պաշտոնը, անունը և ազգանունը, էլեկտրոնային պատճենների ճիշտ ձևավորված լինելը:

63. ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված, ՀՀ կառավարության քննարկմանը ենթակա հարցերի (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում մինչև 5 օր:

ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային Ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, քաղաքապետարաններից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից, կազմակերպություններից ստացված նախարարության լուծումը պահանջող գրությունների (եթե ժամկետներ նախատեսված չեն) համար. կատարման ժամկետ է սահմանվում`

լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցերի` մինչև 5 օր,

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջվող հարցերի` մինչև 15 օր,

քաղաքացիների նամակների, դիմումների համար լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցեր` մինչև 15 օր,

լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումներ պահանջվող հարցեր` մինչև 25 օր:

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

64. Աշխատակազմի ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում ստորաբաժանման աշխատողը համակարգում լրացնում է ելից փաստաթղթի վերնագիրը (փաստաթղթի վերնագիրը գրվում է ինչպես որ կա, առանց փոփոխությունների և կրճատումների), համառոտ բովանդակությունը, ստացողին, հասանելիության աստիճանը, առաքման եղանակը, ուղարկվող փաստաթղթի ձևը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակ), վերջնաժամկետը, առդիր փաստաթղթերի քանակը, էլեկտրոնային կրիչը (առկայության դեպքում) և համակարգով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

65. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի թերթերի քանակը:

Օրինակ` Առդիր` 8 թերթից:

Ելից փաստաթղթերի վերջին էջում (եթե տեքստը մի քանի թերթից է) ձախ անկյան ներքևի մասում պարտադիր նշվում է կատարողի ազգանունը, հեռախոսի համարը:

66. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային Ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների հանձնարարականների, նախարարությունների, քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ գերատեսչությունների նամակների պատասխաններ, ապա հասցեատիրոջ անվան տակ վերևի ձախ անկյունում նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:

Օրինակ` Ձեր 05.12.2008 թ.

6/225

67. Շահագրգիռ ստորաբաժանումների և իրավաբանական վարչության հետ համաձայնեցնելուց հետո այն ուղարկում է նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

68. Նախարարը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը համաձայնվելու դեպքում ուղարկում են քարտուղարության պետին, որպեսզի ներկայացնի ստորագրման, այնուհետ կատարողին` տեղեկացում:

69. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացված փաստաթուղթը նույն օրը, տեղափոխված համապատասխան ձևաթղթի վրա, պետք է ներկայացվի ստորագրման` կցելով փաստաթղթի շարժը:

70. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի «տեղեկացնել» հանձնարարականից հետո կատարողը փաստաթղթին կից փաթեթը ամբողջությամբ` կցելով փաստաթղթի շարժը, առաքիչի միջոցով ներկայացնում է քարտուղարություն:

71. «Մերժել» մակագրության դեպքում հանձնարարականը չի համարվում կատարված և հանձնարարականի կատարումը ուժի մեջ է փաստաթղթի կատարման համար նախատեսված վերջնաժամկետում:

72. Նախարարության բոլոր ձևաթղթերը` համարակալված պահպանվում են միայն քարտուղարությունում:

73. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև դրանց վրա զետեղված տեքստերում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերվելու դեպքում ձևաթղթերը ոչնչացվում են սահմանված կարգով:

74. Ստորագրված փաստաթուղթը քարտուղարության աշխատողը էլեկտրոնային տարբերակով ուղարկում է համապատասխան հասցեատիրոջը, սահմանված կարգով առաքում է նաև փաստաթղթային տարբերակը` նշանակելով էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթի ելից համարը և այդ մասին տեղեկացնում համապատասխան ստորաբաժանմանը:

75. Էլեկտրոնային համակարգով նախարարի. նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի կողմից քարտուղարության պետին արդեն ստորագրման ներկայացված փաստաթուղթը և թղթային ստորագրված փաստաթուղթը պետք է լինեն նույնը:

76. Աշխատակազմում մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

77. Հանձնարարականը կատարող ստորաբաժանման ղեկավարը պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ստորաբաժանման նախապատրաստած յուրաքանչյուր փաստաթղթի հստակ և անսխալ ձևակերպումների, սահմանված կարգով ներկայացման համար:

78. Աշխատակազմում մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում քարտուղարության համապատասխան բաժինը:

79. Յուրաքանչյուր ամիս քարտուղարությունը աշխատակազմի ղեկավարին և նախարարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն` նախարարություն ստացված և նախարարությունից առաքված փաստաթղթերի շարժի վերաբերյալ:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
30.12.2008
N 285-Ն
Հրաման