(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)
i
010.0222.080698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«11» մայիսի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) օրենքի վերնագրում, 1 և 12 հոդվածներում «պետական և հանրային» բառերը փոխարինել «պետական, հանրային և համայնքային» բառերով.
բ) օրենքի նախաբանում «և հանրային բնակարանային ֆոնդի» բառերը փոխարինել «հանրային բնակարանային ֆոնդի և համայնքային բնակարանային ֆոնդի» բառերով.
գ) օրենքի 4 հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«ա) պետական (նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող), հանրային (նախկին կոլտնտեսությունների և մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, նրանց միավորումների, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող), ինչպես նաև համայնքային (օրենսդրությամբ համայնքներին հանձնված պետական բնակարանային ֆոնդ) ֆոնդի բնակարանները (այսուհետ` բնակարանային ֆոնդ)».
i
դ) օրենքի 11 հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում:
Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:
Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ».
i
ա) օրենքի 12 հոդվածի առաջին մասում «պատգամավորների համապատասխան քաղաքային խորհրդի գործադիր մարմնին, մարզպետին» բառերը փոխարինել «համապատասխան համայնքի ղեկավարին» բառերով.
i
զ) օրենքի 17 հոդվածը «հարկման» բառից հետո լրացնել «և պետական գրանցման» բառերով.
i
է) օրենքի 19 հոդվածում «պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդները» բառերը փոխարինել «համայնքների ղեկավարները» բառերով, հանել «միավորումները» բառը.
i
ը) օրենքի 21 հոդվածում «պետական և հանրային» բառերը փոխարինել «համապատասխան» բառով.
i
թ) օրենքի 26 հոդվածում «իրականացնում են պետական իշխանության տեղական մարմինները» բառերը փոխարինել «իրականացվում է» բառերով.
ժ) օրենքի 29 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«Հոդված 29. Սույն օրենքով բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացվում է մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում չսեփականաշնորհված բնակարանները հանձնվում են համայնքներին և տնօրինվում օրենքով սահմանված կարգով»:
Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29 հոդվածով նախատեսված սեփականաշնորհման ժամկետի ավարտից հետո /1997 թվականի հունիսի 30-ը/, մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից կատարված բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կարգավորելու նպատակով լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ընդունելու օրենքի ուժ ունեցող որոշումներ:
8 հունիսի 1998 թ.
ՀՕ-222