Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 Թ ...

 

 

115.0121.160908

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        09            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11508268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 սեպտեմբերի 2008 թվականի N 121-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի ԹԻՎ 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը հաստատելու մասին» թիվ 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) հրամանով հաստատված N 1 հավելվածի`

i

ա. 2-րդ կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) տարածքային կենտրոնից պահանջել` ապահովելու առևտրային բանկում իր անվամբ բացված բանկային հաշվի համարին այլ վայր աշխատանքի գործուղման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հունիսի 16-ի N 983-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված գումարի փոխանցումը.»,

բ. 5-րդ կետի գ) ենթակետում և 6-րդ կետի բ) ենթակետում «և էկոնոմիկայի» բառերը հանել,

գ. 10-րդ կետում «պահից» բառից հետո լրացնել «և գործում է մինչև «--»---- 20-- թ.» բառերով.

i

2) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

3) հրամանով հաստատված N 3 հավելվածում «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ ---------- -ին» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ ------- -ին» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2008 թ. սեպտեմբերի 10-ի

թիվ 121-Ն հրամանի

 

«Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2006 թ. օգոստոսի 24-ի

թիվ 145-Ն հրամանի

 

Ձև

 

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ ------- -ին

 

ՀԱՅՏ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ------------ 20 Թ. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ

         (ամիս)       ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

.__________________________________________________________

|Հ/հ |Գործուղվող  |Անձնագրի |Սոցիա-  |Նոր       |Բանկային |

|    |գործազուրկի |սերիան,  |լական   |մշտական   |ռեկվիզիտ-|

|    |անունը,     |համարը   |քարտի   |(ժամանա-  |ները     |

|    |ազգանունը,  |         |համարը  |կավոր)    |         |

|    |հայրանունը  |         |        |բնակու-   |         |

|    |            |         |        |թյան վայրը|         |

|    |            |         |        |          |         |

|____|____________|_________|________|__________|_________|

|____|____________|_________|________|__________|_________|

.__________________________________________________________

___________________________________________________________.

|               Հատուցվող գումարը  (հազ. դրամ)             |

|__________________________________________________________|

|Ընդա-|                        որից                        |

|մենը |____________________________________________________|

|     |տեղա-  |գույքի  |օրա-  |միանվագ |մշտական   |բնակա-  |

|     |փոխման |տեղա-   |պահիկը|ֆինան-  |բնակության|րանի    |

|     |տրանս- |փոխման  |      |սական   |վայր      |վարձ և  |

|     |պորտա- |տրանս-  |      |աջակ-   |այցելելու |կոմունալ|

|     |յին    |պորտային|      |ցություն|համար     |ծախսեր  |

|     |ծախսերը|ծախսերը |      |        |տրանս-    |        |

|     |       |        |      |        |պորտային  |        |

|     |       |        |      |        |ծախս      |        |

|_____|_______|________|______|________|__________|________|

|_____|_______|________|______|________|__________|________|

___________________________________________________________.

 

«Զբաղվածության պետական

ծառայություն» գործակալության ----------------------------------

(տարածքային (մարզային) կենտրոնի անվանումը)

 

Զբաղվածության մարզային (տարածքային)

    կենտրոնի տնօրեն              ------------------ ----------------

                                (անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

--- ------------ 20 թ.

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
10.09.2008
N 121-Ն
Հրաման