040.0751.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2008 թվականի N 751-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 996-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 996-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշման 2-րդ կետը «գործակալության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով.
2) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետը «զբաղվածության» բառից հետո լրացնել «մարզային և» բառերով,
i
բ. 2-րդ կետը «անգամ» բառից հետո լրացնել «, բացառությամբ 8.1-ին կետում նշված դեպքերի» բառերով,
i
գ. 3-րդ կետում «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերով,
դ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
i
«8.1. Գործատուի լուծարման կամ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքերում պայմանագիրը ժամկետից շուտ լուծելիս նույն անձի համար կարող է կնքվել նոր պայմանագիր այլ գործատուի հետ` նախորդ պայմանագրով չիրացված ժամկետով:»,
i
ե. 18-րդ և 26-րդ կետերում «հիմնադրամ» բառը փոխարինել «ծառայություն» բառով, իսկ 19-րդ կետում «Հիմնադրամը» բառը` «Ծառայությունը» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ