Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԱԶԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԱԶԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ...

 

 

040.0259.300498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«30» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1998 թվականի թիվ 259

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ քննարկել և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամում տեղաբաշխված բաժնետոմսերի իր մասնաբաժնի չվճարված մասը` 2,25 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, վճարելու աղբյուրների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առաջիկա խորհրդի նիստում բաժնետերերի ընդհանուր ժողովում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ, տալ համաձայնություն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամը 270 մլն ԱՄՆ-ի դոլարի չափով ավելացնելու համար, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը, ներառյալ մայրուղային գազամուղները, գազաբաշխիչ ցանցերը, գազաբաշխիչ կայանները, ստորգետնյա գազապահեստարանները և այլ օբյեկտներ, ընկերության կողմից որպես սեփականություն ձեռք բերելու նպատակով ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը հասցնել 280 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը որպես սեփականություն փոխանցելու և վճարման պայմանների կարգի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը և այն, համաձայնեցնել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրների հետ, ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Նշված համաձայնագրի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի հիմնական միջոցների գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 546 որոշման հիման վրա գնահատված է 270 մլն ԱՄՆ-ի դոլար, և դա հետագայում փոփոխման ենթակա չէ.

i

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի ավելացման համար սեփականության իրավունքով ընկերությունն է միանվագ փոխանցում Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը:

Ընկերության կանոնադրական հիմնադրամն ավելացվում է ընկերության հաշվեկշռին Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցների փոխանցման հետ միաժամանակ` համաձայն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության` հիմնադիրների հետևյալ մասնաբաժիններով`

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն` 121,5 մլն ԱՄՆ-ի դոլար (45 տոկոս).

«Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերություն` 121,5 մլն ԱՄՆ-ի դոլար (45 տոկոս).

«Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիա` 27 մլն ԱՄՆ-ի դոլար (10տոկոս).

գ) «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան կանոնադրական հիմնադրամի ավելացման համար իր կողմից վճարման ենթակա 27 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին` բնական գազով:

«Գազպրոմ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերությունը կանոնադրական հիմնադրամի ավելացման համար իր կողմից վճարման ենթակա 121,5 մլն ԱՄՆ-ի դոլարի դիմաց վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազարդ» պետական կոնցեռնին` բնական գազով.

դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգը որպես սեփականություն իրեն փոխանցվելու հետ միաժամանակ իր վրա է վերցնում Հայաստանի Հանրապետության սպառողների անվտանգ և անխափան գազամատակարարման վերաբերյալ կնքված պայմանագրերով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները, Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ գազի տարանցիկ փոխադրումը, գազատրանսպորտային համակարգն աշխատունակ վիճակում պահելու և այլ իրավունքներ ու պարտականություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությանը համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում`

ա) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվելիք միջկառավարական պայմանագրի նախագիծ բնական գազի մատակարարման պայմանների և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա գազի գնի վերաբերյալ.

բ) ճշտել Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի չափերն ու պատկանելությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ դրանց առնչվող խնդիրների լուծման վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի գույքի սահմանված կարգով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.1998
N 259
Որոշում