Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն, 200 ...

 

 

041.0243.140508

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2008 թվականի N 243-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 346-Ն, 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 888-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 346-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ (խմբի ղեկավար)» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

2) «ՀՀ ֆինանսների նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» տողից հետո լրացնել «ՀՀ էկոնոմիկայի նախարար» տողով.

3) «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչներ (խորհրդակցական ձայնի իրավունքով) (համաձայնությամբ)»:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի բյուջետային գործընթացն սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի N 790-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 888-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 4-րդ և 5-րդ կետերից հանել «և էկոնոմիկայի» բառերը.

i

2) որոշման N 1 հավելվածի աղյուսակում`

i

ա. «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով,

բ. «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի» բառերով,

գ. ուժը կորցրած ճանաչել 17-րդ, 19-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերը,

դ. 5-րդ սյունակի 18-րդ կետում «մայիսի 7-ը» բառերը փոխարինել «մայիսի 28-ը» բառերով, 20-րդ կետում «մայիսի 13-ը» բառերը` «հունիսի 3-ը» բառերով, 21-րդ կետում «մայիսի 21-ը» բառերը` «հունիսի 13-ը» բառերով, 22-րդ կետում «մայիսի 23-ը» բառերը` «հունիսի 6-ը» բառերով, 23-րդ կետում «մայիսի 24-ը» բառերը` «հունիսի 7-ը» բառերով, 24-րդ կետում «մայիսի 28-ը» բառերը` «հունիսի 19-ը» բառերով, 25-րդ կետում «մայիսի 28-ը» բառերը` «հունիսի 19-ը» բառերով, 26-րդ կետում «մայիսի 31-ը» բառերը` «հունիսի 25-ը» բառերով և 30-րդ կետում «հուլիսի 1-ը» բառերը` «հուլիսի 4-ը» բառերով,

ե. 30-րդ կետի 3-րդ սյունակը «որոշումներին» բառից հետո լրացնել «և ՀՀ վարչապետի մոտ կայացած քննարկումների արդյունքներով տրված հանձնարարականներին» բառերով.

i

3) որոշման N 2 հավելվածում «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով, «ՀՀ էներգետիկայի նախարարություն» բառերը` «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով և «Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերը` «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.05.2008
N 243-Ն
Որոշում