Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

11.10.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.02.2008  -ից մինչեւ   11.10.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 31.07.13 թիվ 272-Ն որոշում)

i

600.0694.180108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008023

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 դեկտեմբերի 2007 թվականի N 694-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշմամբ հաստատված էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

i

1) կարգի նախաբանը «վերաձևակերպման» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով.

i

2) կարգի 1-ին գլխի «Հայտ (դիմում)» հասկացությունը «վերաձևակերպելու» բառից հետո լրացնել «կամ գործունեության իրականացման վայրի փոփոխման» բառերով.

3) կարգի 5-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«5. Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզիայի կրկնօրինակի ստանալը, լիցենզիայի վերաձևակերպումը և գործունեության իրականացման վայրի փոփոխումը

5.1 Լիցենզիայի կորստի դեպքում լիցենզավորված անձն այդ մասին հայտարարություն է հրապարակում մամուլում, որից 15 օր հետո դիմում է Հանձնաժողով` ներկայացնելով պետական տուրքի վճարումը և նշված հայտարարության հրապարակումը հավաստող փաստաթղթերը: Դիմելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորված անձն ստանում է լիցենզիայի կրկնօրինակը:

5.2 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում լիցենզիայի վերաձևակերպման համար Հայտ ներկայացնել Հանձնաժողով` կցելով նշված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը:

5.3 Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման համար վերջինս պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել Հայտ` նշելով իր կողմից նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, ինչպես նաև գրավոր հայտարարություն նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին: Իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են նաև իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը` իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե իրավաբանական անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները:

5.4 Հանձնաժողովը սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է լիցենզավորված անձին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է այն ուսումնասիրելու գործընթացը, իսկ բացասական արդյունքի դեպքում` Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

5.5 Սույն կարգի 5.2 և 5.3 կետերում նշված Հայտերը բավարարվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան սույն կարգի 5.4 կետով նախատեսված Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
28.12.2007
N 694-Ն
Որոշում