Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի ԹԻՎ 251 ...

 

 

040.0175.170398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 մարտի 1998 թվականի թիվ 175

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 8-Ի թիվ 251 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» , «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» թիվ 251 կատարել հետևյալ լրացումը`

որոշումն 3-րդ կետով սահմանված առանձին խմբերի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունների համար տրվող դրամական փոխհատուցումների չափերը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

i

«14. Հայաստանի Հանրապետությունում կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) ժամանակավոր ապաստանած փախստականներից`

1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին,

միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներին,

միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքներին,

երկու և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,

կերակրողին կորցրած և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին,

երկկողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաներին և նրանց խնամող ընտանիքներին,

զոհված, վիրավոր և ծառայության մեջ գտնվող ազատամարտիկների ընտանիքներին,

սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին` 2000 դրամ»:

2. Սույն որոշումն 1-ին կետում նշված առանձին խմբերի քաղաքացիներին վճարվող դրամական փոխհատուցումներին իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով հաստատված 06 խմբի 05 ենթախմբում նախատեսված գումարների սահմաններում:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում կացարաններում ժամանակավոր ապաստանած փախստականներից կոմունալ ծառայությունների համար վարձ գանձելու մասին» թիվ 618 որոշման 2-րդ կետը:

(3-րդ կետը փոփ. 01.04.02 թիվ 313 որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.03.1998
N 175
Որոշում