040.0817.250707
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2007 թվականի N 817-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 32-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշումը 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-րդ կետով.
«13.1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն`
ա) 5-10 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից,
բ) 30-100 հազ. դրամի չափով` պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:
Միանվագ դրամական օգնություն տրամադրելու պայմանները սահմանվում են պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Դրամական օգնության չափը որոշելիս` հաշվի են առնվում դիմումատուի սոցիալական պայմանները, ինչպես նաև դրամական օգնություն տրամադրելու նպատակը (նպատակները):
Միանվագ դրամական օգնությունը տարվա ընթացքում կարող է վճարվել մեկ անգամ:».
i
2) որոշումը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-րդ կետով.
«18.1. Զինծառայողը և նրա ընտանիքի անդամները («Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «ա»-»ե» կետերով նախատեսված անձինք) արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան այլ հանգստյան տներում անցկացնելու դեպքում օգտվում են հանգստյան տան ուղեգրի գնի փոխհատուցման իրավունքից: ՈՒղեգրի գինը փոխհատուցվում է`
ա) զինծառայողին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի չափով,
բ) զինծառայողի ընտանիքի անդամներին` հանգստյան տան ուղեգիր ձեռք բերելու համար կատարված փաստացի ծախսերի 50 տոկոսի չափով:
ՈՒղեգրի գնի փոխհատուցում ստանալու նպատակով զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը պետական կառավարման լիազոր մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում դիմում` կցելով ուղեգրի պատճենը և հանգստյան տան տնօրինության կողմից տրված տեղեկանքը` հանգստյան տանը գտնվելու ժամանակահատվածի մասին:
Սույն կետում նշված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` համապատասխան պետական կառավարման մարմնին այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ