Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 3 ...

 

 

505.0060.020407

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         04           2007 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 50507158

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2007 թվականի N 60-Ն

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 357-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշումը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի պահանջներով`

ՀՀ Լոռու մարզպետի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «ՀՀ Լոռու մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 357-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. 12-րդ կետից, 66-րդ կետի 1-ին պարբերությունից և 84-րդ կետի 2-րդ պարբերությունից հանել «մամլո քարտուղար» բառերը:

i

2. 16-րդ կետը 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Նախագիծը ներկայացնողը նախագծի հետ անհրաժեշտության դեպքում պետք է կցի նաև տվյալ հարցը լուսաբանող լրացուցիչ նյութեր, տեղեկանք կամ բացատրագիր, ինչպես նաև տեղեկություններ տվյալ հարցի մասին նախկինում ընդունված մարզպետի որոշումների, կարգադրությունների կամ աշխատակազմի ղեկավարի հրամանների մասին:»:

i

3. 17-րդ կետը «խմբագրվում են» բառերից հետո լրացնել «քարտուղարության իրավաբանական բաժնի կողմից» բառերով:

4. 18-րդ կետում`

i

ա/ «քարտուղարության» բառից հետո «համապատասխան մասնագետը» բառերը փոխարինել «իրավաբանական բաժնի պետը» բառերով.

բ/ «հիմնավորվածությունը» բառից հետո լրացնել «, համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը» բառերով.

գ/ լրացնել 2-րդ պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Իրավաբանական բաժնի կողմից ՀՀ օրենսդրությանը հակասող նախագծերը մերժվում են, այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախագիծը ներկայացնողին:»:

5. 20-րդ կետի «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ա) հետևում է, որ մարզպետին կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացվեն խմբագրված և նախագիծը խմբագրողի, իրավաբանական բաժնի պետի, քարտուղարության պետի, նախագիծը ներկայացնողի, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների, ֆինանսական բնույթի հարցեր պարունակող նախագծերը` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ համաձայնեցված նախագծեր:»:

6. 22-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Մարզպետի որոշումների, կարգադրությունների և աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը քարտուղարության կողմից համաձայնեցվում են նախագիծը ներկայացնողի, աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մարզպետի տեղակալների և (կամ) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ»:

7. 23-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

i

8. 25-րդ կետի 5-րդ պարբերության «հունվար ամսվա» բառերը փոխարինել «տարեսկզբի» բառով:

i

9. 38-րդ կետի 2-րդ պարբերության «աշխատակազմի ղեկավարի տեղակալի» բառերը փոխարինել «իրավաբանական բաժնի պետի» բառերով:

10. 86-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Մարզպետի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի ղեկավարի հրամանների գործերը, մարզի խորհրդի նիստերի, մարզպետի, մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի խորհրդակցությունների արձանագրությունները, մշտական և ժամանակավոր պահպանության ենթակա փաստաթղթերը աշխատակազմի արխիվ են հանձնվում գործավարության ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում` դրանք սահմանված կարգով մշակելուց հետո:»:

11. 87-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (5 օրինակ) և գործերի պայմանանիշների:

Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:»:

12. 88-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:»:

 

 

pin
Լոռու մարզպետ
15.03.2007
N 60-Ն
Որոշում