040.0030.250107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունվարի 2007 թվականի N 30-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 928-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և համայնքներին փոխանցվող սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների աշխատողներին արտամրցութային կարգով համայնքային ծառայության պաշտոններում նշանակումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի մի շարք սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ քաղաքային համայնքային ենթակայության հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 928-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Արարատի, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյումրի-1 և Գյումրի-2, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Ջերմուկի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններն իրենց գործող հաստիքներով և սպասարկման տարածքներով փոխանցել համապատասխանաբար Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքներին` տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով».
i
բ) որոշման 6-րդ կետի «գ» ենթակետում «համայնքային հիմնարկի կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների օրինակելի կանոնադրությունը» բառերը փոխարինել «առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը` հիմք ընդունելով սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների օրինակելի կանոնադրությունը» բառերով:
i
2. Առաջարկել Երևան քաղաքի թաղային համայնքների ղեկավարներին իրենց ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կարգավիճակը համապատասխանեցնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջներին, համաձայն որի սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն են:
(2-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 229-Ն որոշում)
i
3. Սահմանել, որ Երևանի թաղային համայնքների, Արարատի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների գործող հաստիքային զբաղեցնող աշխատողները համայնքային ծառայողներ են համարվում 2007 թվականի հունվարի 1-ից, իսկ Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում համարվող սոցիալական ծառայությունների տարածքային մարմնի գործող հաստիքներն զբաղեցնող աշխատողները` 2007 թվականի հունիսի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 229-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Երևանի թաղային, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն» առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության պաշտոնները ներառել համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ