(ուժը կորցրել է 01.02.00 թվականից` 26.10.99 թիվ 662 որոշում)
i
040.0005.070198
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 հունվարի 1998 թ. թիվ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 175 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԹԻՎ 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
i
«բ» ենթակետում «1997 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի մարտի 1-ից» բառերով.
i
«գ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.
i
«դ» ենթակետում «մինչև 1997 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի հունվարի 1-ը չիրացված» բառերը փոխարինել «մինչև 1998 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և մինչև 1998 թվականի ապրիլի 1-ը չիրացված» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» թիվ 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի`
«բ» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ից» բառերով.
«ե» ենթակետում «1998 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «1998 թվականի ապրիլի 1-ը» բառերով: