112.0007.201106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 11 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11206383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
10 հոկտեմբերի 2006 թվականի N 7-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 101 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության ընթացքում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ տալու ժամկետները կրճատելու, քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենք և փամփուշտներ ձեռք բերելու գործընթացը պարզեցնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2002 թ. մարտի 15-ի «Ներքին գործերի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության նկատմամբ իրականացվող վերահսկողության կարգի մասին» թիվ 101 հրամանով հաստատված հրահանգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. լիցենզիաներ տալու համար ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրվում, ձևակերպվում և հանձնվում են դիմումատուին դիմում ներկայացնելու օրվանից` մեկամսյա ժամկետում, իսկ թույլտվություններինը` մեկ շաբաթյա ժամկետում»:
i
2. 13-րդ կետը «ենթակա է մերժման» բառերից հետո լրացնել «դիմումը ստանալուց հետո 5 -օրյա ժամկետում` հիմնավոր պատճառաբանությամբ» բառերով:
i
3. 19-րդ կետից հանել «զենք ու փամփուշտներ մատակարարելու մասին կնքած պայմանագրերի պատճենները» բառերը: