040.1603.201106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2006 թվականի N 1603-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի 656-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1113-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշման`
i
ա) 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «ընտրված անձինք» բառերից հետո լրացնել «և Կ. ՈՒլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների նախկին վարչության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված փախստական ընտանիքները:» բառերով.
i
բ) 2-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունը «մասնաշենքում» բառից հետո լրացնել «և Կ. ՈՒլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Կ. ՈՒլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքների ցուցակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
i
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում գտնվող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրների լուծման մասին» N 1113-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 1-ին կետը «Եղիկյան Թամարայի» բառերից հետո լրացնել «ընտանիքի մի մասի` Եղիկյան Պետրոսի ընտանիքի,» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 16-ի
N 1603-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Բյուջե-| Ծրագրերի և |Կապիտալ |Ցուցանիշների փոփոխությունը |
|տային | կատարողների |ծախսերի |(ավելացումները նշված են դրական |
|ծախսերի| անվանումները |ընդհանուր|նշանով, իսկ նվազեցումները` |
|գործա- | |ծավալը |փակագծերում) |
|ռական | | |________________________________|
|դասա- | | |կապի- |կապի-|նախագծա- |այլ |
|կարգման| | |տալ |տալ |հետազոտա-|կապիտալ |
|_______| | |շինա- |նորո-|կան, |ծախսեր |
|խ |ենթա| | |րարու-|գում |երկրա- | |
|ու|խում| | |թյուն | |բանահետա-| |
|մ |բը | | | | |խուզական,| |
|բ | | | | | |գեոդեզիա-| |
|ը | | | | | |քարտեզա- | |
| | | | | | |գրական | |
| | | | | | |աշխատանք-| |
| | | | | | |ներ | |
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
|08|02 |07. Բնակարանային | | | | | |
| | |ապահովում` | | | | | |
| | |բնակարանների գնման | | | | | |
| | |վկայագրերի տրամադրման | | | | | |
| | |միջոցով | | | | | |
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
| | | այդ թվում` | | | | | |
| | |Փախստական ընտանիքներին| | | | | |
| | |վկայագրերի տրամադրում | | | | | |
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
| | | այդ թվում` | | | | | |
| | |ՀՀ Կոտայքի մարզ |(70450.0)| | | |(70450.0)|
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
|08|02 |07. Բնակարանային | | | | | |
| | |ապահովում` | | | | | |
| | |բնակարանների գնման | | | | | |
| | |վկայագրերի տրամադրման | | | | | |
| | |միջոցով | | | | | |
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
| | | այդ թվում` | | | | | |
| | |Փախստական ընտանիքներին| | | | | |
| | |վկայագրերի տրամադրում | | | | | |
|__|____|______________________|_________|______|_____|_________|_________|
| | | այդ թվում` | | | | | |
| | |Երևան քաղաքի |70450.0 | | | |70450.0 |
| | |Կ. ՈՒլնեցու փողոցի | | | | | |
| | |N 68 հասցեում գտնվող | | | | | |
| | |հանրակացարանային | | | | | |
| | |մասնաշենքում բնակվող | | | | | |
| | |8 փախստական ընտանիքին | | | | | |
| | |վկայագրերի տրամադրում | | | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի նոյեմբերի 16-ի
N 1603-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________________.
|Բյուջետային | Ծրագրերի և կատարողների անվանումները | Տարի |
|ծախսերի | | |
|գործառական | | |
|դասակարգման | | |
|_____________| | |
|խումբը|ենթա- | | |
| |խումբը| | |
|______|______|________________________________________________|_________|
|08 |02 |07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման | |
| | |վկայագրերի տրամադրման միջոցով | |
|______|______|________________________________________________|_________|
| | | այդ թվում` | |
| | |Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | |
|______|______|________________________________________________|_________|
| | | այդ թվում` | |
| | |ՀՀ Կոտայքի մարզ |(70450.0)|
|______|______|________________________________________________|_________|
|08 |02 |07. Բնակարանային ապահովում` բնակարանների գնման | |
| | |վկայագրերի տրամադրման միջոցով | |
|______|______|________________________________________________|_________|
| | |այդ թվում` | |
| | |Փախստական ընտանիքներին վկայագրերի տրամադրում | |
|______|______|________________________________________________|_________|
| | | այդ թվում` | |
| | |Երևան քաղաքի Կ. ՈՒլնեցու փողոցի N 68 հասցեում | |
| | |գտնվող հանրակացարանային մասնաշենքում բնակվող 8 | |
| | |փախստական ընտանիքին վկայագրերի տրամադրում |70450.0 |
.________________________________________________________________________.