040.1237.080906
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2006 թվականի N 1237-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
որոշմամբ հաստատված ծրագրում`
ա) ուժը կորցրած ճանաչել 219,220 և 221-րդ կետերը.
i
բ) 222-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5,8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման համակարգի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
գ) 223-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի` նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման մասին եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
դ) 224-րդ կետի միջոցառման անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 232-րդ կետով.
i
._________________________________________________________________________.
|232. «Էներգետիկայի |«Էներգետիկայի |ՀՀ |2006 թ. | |
|բնագավառում և |բնագավառում և |էներգետիկայի |հոկտեմբերի| |
|էներգասպառման ոլորտում|էներգասպառման |նախարարություն|3-րդ | |
|պետական տեխնիկական |ոլորտում պետական | |տասնօրյակ | |
|վերահսկողության մասին»|տեխնիկական | | | |
|ՀՀ օրենքում |վերահսկողության | | | |
|փոփոխություններ և |մասին» ՀՀ օրենքի | | | |
|լրացումներ կատարելու |6-րդ հոդվածի | | | |
|մասին» ՀՀ օրենքի |համապատասխանեցում | | | |
|նախագիծը ՀՀ |Հայաստանի | | | |
|կառավարություն |Հանրապետության | | | |
|ներկայացնելը |Սահմանադրության | | | |
| |83.5-րդ հոդվածի | | | |
| |3-րդ կետի պահանջին| | | |
._________________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ