Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ ...

24.09.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.01.1998  -ից մինչեւ   24.09.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)

i

040.0571.101297

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 571

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

որոշմամբ հաստատված կարգի թիվ 2 ցանկում`

ա) հանել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» տողը.

i

բ) «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության

արդյունաբերության և առևտրի

   նախարարություն                 ալկոհոլային խմիչքների մեծածախ վաճառք

 

թանկարժեք մետաղների, թանկարժեք և

կիսաթանկարժեք քարերի արտադրություն,

այդ նյութերի օգտագործմամբ առարկաների

պատրաստում և վաճառք

 

կենցաղային քիմիայի ապրանքների

արտադրություն

 

ապրանքային բորսաների կազմակերպում».

 

i

գ) «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Հայաստանի Հանրապետության     գրավատների կազմակերպում

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարություն

վիճակախաղերի կազմակերպում և

անցկացում, վիճակախաղերի տոմսերի

պատրաստում, վիճակախաղերի տոմսերի

ներկրում, վիճակախաղերի տոմսերի

իրացում

 

շահումներով խաղերի անցկացում և

խաղատների (կազինոյի) կազմակերպում

 

արժեթղթերի բլանկների պատրաստում,

արժեթղթերի բլանկների ներկրում և

իրացում

 

բորսային միջնորդային ծառայություններ»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.12.1997
N 571
Որոշում